ՄՌՏ-ն (Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա) կարող է օգտագործվել այն դեպքում, երբ պետք է որոշել, անհրաժեշտ է արդյոք ինսուլտ տարած տվյալ հիվանդին ուղեղից թրոմբի հեռացման վիրահատություն, ցույց է տվել նոր հետազոտությունը:  Դա շատ կարեւոր է, քանի որ եթե շատ մեծ վնասումներ են տեղի ունեցել, ապա հիվանդին կարող է մեծ վտանգ սպառնալ:

Ինտերվենցիոն նյարդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Մ. Շազամ Հուսեյնը գլխավորել է  այդ թեմայով Քլիվլենդի համալսարանում կատարված հետազոտությունը: Հուսեյնն առաջարկում է ի հավելումն դասական թեստերին՝ օգտագործել ՄՌՏ-ն, ինչը կօգնի բժիշկներին պարզել , թե ու՞մ է անհրաժեշտ վիրահատական միջամտություն:

Ավանդաբար, ինսուլտի հետեւանքները պարզելու համար օգտագործում են ԿՏ (կոմպյուտերային տոմոգրաֆիա): Բժիշկ Հուսեյնը եւ նրա գործընկերներն ավելացրել են ՄՌՏ-ն՝ ուղեղի վնասվածքի ավելի լիարժեք պատկեր ստանալու համար:

«Դա իրականում մեզ ավելի շատ տեղեկություն է տալիս: Մենք կարող ենք կենտրոնանալ այն հիվանդների վրա, ում իիսկապես վիրահատությունն անհրաժեշտ է»,- ասում է բժիշկ Հուսեյնը:

Արդյուքնենրը ցույց են տվել, որ ՄՌՏ-ն օգնել է ավելի լավ պարզել վիրահատության թեկանծուներին եւ, որ ՄՌՏ անցած հիվանդների արդյունքներն ավելի լավն են եղել:

Փորձագետներն ինսուլտի մասին ասում են. « ժամանակն ուղեղ է»:  Ոմանք կարծում են, որ եւս մեկ հետազոտությունը՝ ՄՌՏ-ն, կարող է շատ ժամանակ խլել եւ ավելի շատ վնաս հասցնել, բայց բժիշկ Հուսեյնն այլ կարծիքի է: