Կանայք , ովքեր ենթարկվել են ներկայումս արգելված երկու միջատասպան նյութերի ազդեցությանը, կարող են ձեռք բերել  քրոնիկ եւ հյուծող հիվանդություն՝ էնդոմետրիոզ, որի ախտաշաններն են՝ կոնքի շրջանի անհարմարավետության զգացողություն, ցավոտ դաշտան եւ նույնիսկ անպտղություն:

Չնայած էնդոմետրիոզը ախտահարում է վերարտադրողական տարիքի կանանց  մինչեւ 10%-ը, ոչ ոք դեռեւս չգիտի ինչու՞ է մեկի մոտ զարգանում էնդոմետրիոզ, իսկ մյուսի մոտ՝ ոչ: Տվյալ հետազոտության ղեկավար, Շրջակա միջավայրի Հիգիենայի Ազգային ինստիտուտի դոկտոր Կրիստեն Ապսոնը եւ նրա կոլեգաները, հիմնվելով այն բանի վրա, որ էնդոմետրիոզը հանդիսանում է էստրոգեն կախյալ հիվանդություն, որոշեցին հետազոտել, արդյոք էստրոգենային հատկություններով օժտված որոշ քիմիական նյութեր կարող են կապված լինել այս հիվանդության զարգացման բարձր ռիսկի հետ: Նրանք կենտրոնացրեցին իրենց ուշադրությունը քլորօրգանական պեստիցիդների վրա, որոնք իրենց կարծիքով կարող են խանգարել նորմալ հորմոնալ ակտիվությանը:

Environmental Health Perspectives ամսագրում հրատարակված հոդվածում խոսվում է այն մասին, որ Ֆրեդ Հաթչինսոնի անվան Ազգային Ուռուցքաբանական կենտրոնի գիտնականները հետազոտել են վերջերս էնդոմետրիոզ ախտորոշում սետացած 248 կանանց արյան անալիզները՝ համեմատելով դրանք այդ հիվանդությունը չունեցող 538 կանանց արյան անալիզների հետ:

Կանայք, ովքեր հաճախակի շփում  են ունեցել երկու պեստիցիդների՝ բետա-հեքսաքլորցիկլոհեքսանի եւ միրեքսի հետ,  էնդոմետրիոզով հիվանդանալու 30-70% -ով ավելի մեծ ռիսկ են ունեցել, հաղորդում է Fox News –ը:

Բետա-հեքսաքլորցիկլոհեքսանը գյուղատնտեսության մեջ օգտագործվող միջատասպան քիմիական միացություն է, որը լայնորեն օգտագործվում էր 1970-ականներին: Մեկ այլ քիմիական նյութ՝ միրեքսը,  օգատգործվում էր 1960-1970-ականների ընթացքում ԱՄՆ-ի հարավ-արեւմտյան շրջաններում, միջատների վերահսկման ծրագրի շրջանակներում, երբ ցանվում էր միլինավոր հեկտար հողերի վրա: Չնայած  ներկայումս այս նյութերը խստագույս արգելված են շրջակա միջավայրին եւ մարդակային օրգանիզմին մեծ վնաս հասցնելու պատճառով, դրանք մինչ օրս պահպանվում են շրջակա միջավայրում :

«Լավ նորությունն այն է, որ այս քիմիական նյութերը այլեւս չեն օգտագործվում  եւ չեն արտադրվում ԱՄՆ-ում,- ասաց Ապսոնը,-  տարիների ընթացքում մենք արդեն տեսնում ենք բնակչության արյան մեջ դրանց պարունակության իջեցումը»:

Այս հետազոտությունը խոսում է այն մասին, որ այս քիմիական նյութերը , նույնիսկ իրենց արգելումից հետո, դեռ երկար ժամանակ  ի վիճակի են վնաս հասցնել մարդկանց առողջությանը: