Սիֆիլիս հիվանդությունը եւ Մարդու իմունային անբավարարության վիրուսը՝ ՄԻԱՎ-ն, այսուհետ հնարավոր կլինի ախտորոշել նաեւ բջջային հեռախոսների օգնությամբ:

Medical News Today-ի հաղորդմամբ՝ ռուանդացի գիտնականները սմարթֆոնների համար բժշկական հավելամաս են ստեղծել, որը մատից վերցված արյան մեկ կաթիլի միջոցով կբացահայտի՝ արդյոք մարդն ունի ՄԻԱՎ կամ սիֆիլիս: Ախտորոշման համար պարզապես անհրաժետ են լինելու մեկանգամյա օգտագործման բժշկական թղթե ժապավեններ՝ ազդանյութով (ռեագենտ), արյունը վրան լցնելու համար: Այնուհետ ժապավենը տեղադրվելու է սմարթֆոնի մեջ, որին նախօրոք ամրացված է վերոնշյալ հավելամասը, եւ  էկրանին երեւալու է անալիզի պատասխանը:

Ախտորոշման համար պահանջվելու է ընդամենը 15 րոպե: Սարքը փոքր է, հեշտ կիրառելի, ինչպես նաեւ մատչելի. արժեքը 34 դոլար է: