Սա գիտական ֆանտաստիկայի նման է հնչում. փոքրագույն հեռադիտակները ներդրվում են մարդու աչքի մեջ՝ տարիքային մակուլոդիստրոֆիայով (ՏՄԴ) հիվանդների տեսողությունը վերականգնելու համար:
ՏՄԴ-ն ԱՄՆ-ում կուրության հիմանական պատճառն է, դրանով տառապում են 60-ն անց 10 միլիոն ամերիկացի: Դա մի վիճակ է, երբ ցանցաթաղանթի կենտրոնական մասը մաշվում է, ինչն էլ հանգեցնում է տեսողության կորստի: Տարիքի հետ գրեթե բոլորը մակուլոդիստրոֆիայի հակում են ձեռք բերում, թեպետ ընտանեկան անամնեզով եւ ծխող մարդիկ ավելի հակված են հիվանդության զարգացմանը:
Չնայած ՏՄԴ-ի ոչ մի բուժում չկա, գոյություն ունի միջամտություն, որն օգնում է վերջին փուլում գտնվող հիվանդներին՝ դա աչքի մեջ միկրոսկոպիկ հեռադիտակի տեղադրումն է:
«Սա տելեսկոպիկ իմպլանտ է՝ աչքի մեջ ներմուծվող շատ փոքր հեռադիտակ: Այն զբաղեցնում է մարդու սեփական ոսպնայկի տեղը եւ մշտապես մնում է աչքի մեջ»,- Fox News-ին ասել է Նյու Յորքի Իսթ Սայդի ակնային վիրաբուժության կլինիկայի ակնաբույժ Սիդ Մանդելբաումը:
Միջամտությունը տեւում է ավելի քան մեկ ժամ։ Հեռադիտակը մեծացնում է պատկերը, եւ հիվանդն այն տեսնում է: Վիրահատությունից հետո հիվանդները անցնում են որոշակի աշխատանքային թերապիա՝ նոր տեսողությանը հարմարվելու համար:
«Աչքը նման է տեսախցիկի, որը պատկերները ուղեղ է ուղարկում»,- ասել է Մանդելբաումը: «Ուղեղը ամեն-ինչ միացնող կենտրոնական պրոցեսորն է, այդ պատճաով մենք նախապատրաստում ենք ուղեղը՝ նախկինից տարբերվող նոր պատկերները ընկալելու համար»:
Պատրիսիա Գաեւսկու կյանքը, ում հեռադիտակ են տեղադրել 2013 թվականի սկզբին, լիովին փոխվել է։
«Սա100 տոկոսանոց արդյունք չէ, բայց ավելի լավ է, քան կուրությունը»,- պատմել է Գայեւսկին Fox News-ին: «Ես կարող եմ սենյակ մտնել եւ որոշ դեմքեր ճանաչել, ես չեմ վախենում մարդկանց հետ շփվել: Ես վախենում էի ինքնուրույն փողոց դուրս գալ... Ես վախենում էի փողոցն անցնել, բայց հիմա ես կարող եմ դա անել: Ես կարող եմ ինքնուրույն խանութ գնալ»,- պատմել է նա:






