ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը 2014 թվականին ավելի քան 500 հազ. դոլար է ծախսել վիագրա դեղամիջոց գնելու համար: Ամերիկյան լրատվամիջոցների հաղոդմամբ՝ տղամարդկանց շրջանում ամենեահաճախ հանդիպող սեռախանգարման՝ էրեկտիլ դիսֆունկցիայի դեմ պայքարող այդ դեղամիջոցի համար անցած տարի ծախսվել է 504 816 դոլար, եւս 3 505 դոլար դուրս է գրվել համանման մեկ այլ դեղամիջոց՝ Լեւիտրա գնելու համար, 14 540 դոլար՝  Սիալիսի համար:

ԶԼՄ-ները նշում են, որ Պենտագոնը սեռախանգարում ունեցող զինվորականների համար վերոհիշյալ դեղամիջոցները ձեռք է բերում 1998թ-ից ի վեր: 2013թ-ին կառույցն այդ պրեպարատների համար 425 հազ. դոլար է ծախսել, իսկ 2012թ-ին՝ ընդամենը 8000 դոլար: 1998 թվականին դեղամիջոցի յուրաքանչյուր հաբն արժեր $10, եւ յուրաքանչյուր զինվորին ամսական վեց հաբ էր հասնում: Այժմ դեղամիջոցի ամեն հաբի արժեքը $25 է: