ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի բնակիչ Մաքսզանդրա Ֆորդը 6,5 կիլոգրամանոց երեխայի է լույս աշխարհ բերել: Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կինը ծննդաբերել է բնական ճանապարհով:

Երեխայի անսովոր քաշը, սակայն,այս պատմության միակ հետաքրքիր կողմը չէ. հսկայի մայրը, պարզվում է որ հղիության մասին իմացել է հղիության 35-րդ շաբաթում: Ֆորդը բժշկի դիմել էր, երբ քաշի ավելացումը սկսել էր անհանգստացնել իրեն:

Սկզբում կինը կարծել է, որ երկվորյակ է ունենալու, քանի որ որովայնը շատ մեծ է եղել: 18-ժամյա ծննդաբերությունից հետո, սակայն, ծնվել է փոքրիկ հսկան: Երեխան մի քանի օր կմնա բժիշկների հսկողության ներքո, որից հետո մոր հետ կգնա տուն, որտեղ նրան սպասում են 5 տարեկան քույրը եւ մեկամյա եղբայրը: