Լապարոսկոպիկ վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով երկու ոտքը կորցրած եւ մասամբ կուրացած ամերիկուհին հիվանդանոցին դատի է տվել եւ շահել $62 մլն։
Սթեյսի Գալետը կստանա $58 միլիոն որպես ցավի եւ տառապանքի փոխհատուցում, եւ եւս $4 միլիոն՝ հետագա բուժման համար։ Այսպիսի որոշում է կայացրել է Նյու-Յորքի Գերագույն դատարանը 12-շաբաթյա լսումներից հետո։
Գալետը հայց էր ներկայացրել ընդդեմ Winthrop University Hospital կլինիկայի եւ երեք բժիշկների 2009 թվականին կատարած արտարգանդային հղիության լապարոսկոպիկ հեռացումից հետո։ Գալետի փաստաբան Սենֆորդ Ռուբինշտեյնը պնդել է, որ վիրահատության ժամանակ բժիշկները ծակել են կնոջ աղին, ինչը արյան վարակի պատճառ է դարձել, հաղորդում է Fox News-ը։
Հիվանդանոցի ներկայացուցիչը հայտնել է, որ բժիշկները արագ ախտորոշել են բարդությունը, եւ շտապ միջոցներ ձեռնարկել, այնուամենայնիվ, կնոջ վիճակը վատացել է։ Ըստ բժշկի, իրենց ջանքերը փրկել են կնոջ կյանքը, սակայն նա մնացել է հաշմանդամ։






