Ամերիկացի 34-ամյա տղամարդն (անունը չի հրապարկվում, հատնի է R.L.S.կեղծանունով) արտասովոր սեռահիվանդություն ունի յուրաքանչյուր սերմնաժայթքումից հետո նրա առնանդամի վրա սպի է առաջանում, ինչը ժամանակի ընթացքում կարող է էրեկցիայի խանգարման եւ իմպոտեցիայի հանգեցնել: Ավելին, ամերիկյան Brobible.com –ում հրապարակված նամակում տղամարդը պնդում է, որ 100 օրգազմից հետո ինքն այլեւս ի վիճակի չի լինելու սեռական հարաբերություն ունենալու:

Արտասովոր այս խանգարումը բժիշկները դասել են հանելուկային հիվանդությունների շարքին. մասնագետները, ճիշտ է,  այս սեռախանգարման առաջացման պատճառը դեռեւս չեն պարզել, բայց հիվանդությանն անուն արդեն տվել են՝ առնանդամի սպունգանման մարմնիկների իդիոպատիկ ֆիբրոզ, որն առնանդամը ձեւավորող հյուսվածքների անբացատրելի մեծացումն է:

Տղամարդը պատմել է նաեւ, որ ինքը խուճապի մեջ է. խուսափում է ձեռնաշարժությունից եւ շատ  հազվադեպ է սեռական հարաբերություն ունենում, որպեսզի հնարավորինս ուշ սպառվի օրգազմի պաշարը:

Բժիշկները, սակայն, լրագրողներին պարզաբանել են, որ թեեւ ֆիբրոզը կարող է սեռական անկարողության՝ իմպոտեցիայի հանգեցնել, այդուհանդերձ, շատ դժվար է կանխատեսել, թե որքան օրգազմ դեռ կարող է ունենալ տղամարդը: Նրանցից մեկը՝ Յան Էրդլին, նշել է, որ էրեկցիան եւ սերմնաժայթքումը տարբեր մեխանիզմներ ունեն, ուստի ֆիբրոզը կարող է տղամարդուն զրկել էրեկցիայից , բայց նա կկարողանա օրգազմ եւ սերմնաժայթքում ունենալ: