Առողջության սպառնալիքները մեր շուրջն են տարվա բոլոր եղենակներին։ Ամռանը քաղցկեղի հիմնական աղբյուրը արեւն է։ Բայց վտանգ է պարունակում նաեւ այն ամենը, ինչ մեզ շրջապատում է առօրյա կյանքում տարվա բոլոր եղանակներին՝ խորոված, հոթդոգ, պլաստիկե սպապսք, ինչպես նաեւ լվացքի փոշին, որն ավելի վտանգավոր կարող է լինել, քան այն կետչուպը, որի լաքան մենք փորձում ենք լվանալ մեր վերնաշապիկի վրայից։
Fox News-ը ներկայացնում է մեզ շրջապատող հիմնական կանցեռոգեն աղբյուրների ցանկը։
Լվացքի փոշի
Ուռուցք առաջացնող քիմիական նյութ. 1,4-դիօքսան
Սպառնալիքի աստիճանը. 3՝ 1-ից 5 բալանոց սանդղակով
Զեր լվացքի միջոցը հեռացնում է կեղտը և կարող է իրենից հետո քիմիական թունավոր նյութեր թողնել: 2011թ-ին էկոլոգիական խումբը լվացքի փոշում հայտնաբերեց 1,4-դիոքսան: Ապացուցված չէ, որ այս քիմիական նյութը մարդու օրգանիզմում ուռուցք է առաջացնում, բայց այն առնետների մոտ երիկամների և քթի ուռուցքային հիվանդություն է առաջացրել: Վատն այն է,որ դուք չեք գտնի 1,4-դիօքսանի անունը պիտակների վրա, որովհետև այն խառնուրդ է, այլ ոչ թէ բաղադրիչ, ասել է շրջակա միջավայրի պահպանության խմբի մասնագետ Սոնյա Լունդեռը:
Սովորեք կարդալ պիտակների գրառումների տողերի արանքում՝ պոլիէթիլեն, պոլիէթիլենային գլիկոլ, PEG, պոլիօքսիէթիլեն կամ «օկսինոլ» կամ «ետ» վերջավորություններ պարունակող բառերը նշանակում են, որ դրանցում կարող են լինել դիօքսանի նշաններ:
Չճմրթվող վերնաշապիկներ և շրջազգեստներ
Ուռուցք առաջացնող քիմիական նյութ. ֆորմալդեհիդ
Սպառնալիքի աստիճանը. 2
Ֆորմալդեհիդն օգնում է մարմնին լավ տեսք ունենալ, ինչպես նաև տոնական տեսք է տալիս չճմրթվող գործվածքներին: Ապացույցներ կան, որ ֆորմալդեհիդը մարդկանց մոտ քթային եւ շնչառական ուռուցքներ է առաջացնել, ասում է Լունդերը:
Առաջին անգամ հագնելուց առաջ լվացեք վերնաշապիկները: Մեկ լվացումը կարող է 60% -ով կրճատել ֆորմալդեհիդի արտանետումը, Կալիֆորնիայի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության տվյալներով:
Կարտոֆիլ-Ֆրի, չիպս, հաց
Ուռուցք առաջացնող քիմիական նյութ՝ ակրիլամիդ
Սպառնալիքի աստիճան՝ 3
Ակրիլամիդը, կոյուղաջրերի մաքրման համար օգտագործվաղ այս քիմիական նյութը, պարունակվում է ֆրիի, չիպսերի, հացի եւ նույնիսկ փքաբլիթների մեջ: «Երբ ածխաջրերով հարուստ որոշ քիմիական նյութեր պատրաստվում են բարձր ջերմաստիճանի պայմաններում, ասպարգինի ամինաթթուն փոխազդեցության մեջ է մտնում սննդամթերքի մեջ պարունակվող շաքարի հետ՝ ձեւավորելով ակրիլամիդ»,- ասել է Թիմոտի Ֆենելը՝ RTI International-ի թունաբանության տնօրենը: Ակրիլամիդի հետ ձեր օրգանիզմի փոխազդեցությունը կարող է հանգեցնել քաղցկեղի ռիսկը բարձրացնող ԴՆԹ-ի մուտացիաների:
«Ընտրեք ավելի ցածր ջերմաստիճան եւ սննդի պատրաստման ավելի կարճ ժամանակահատված»,- ասել է Ֆենելը:
Պենեպոլիստիրոլե բաժակներ, սպասք
Ուռուցք առաջացնող քիմիական նյութ՝ Ստիրոլ
Սպառնալիքի մակարդակ՝ 1
Նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը կամենում էր Նյու Յորքում արգելել պենոպոլիստիրոլը:
Հեռու մնացեք ստիրոլի բոլոր ձեւերից, այդ թվում ՝ սուրճի բաժակներից, եւ նրանց կափարիչներից, ասում է շրջակա միջավայրի պահպանության աշխատանքային խմբի անդամ Դեվիդ Էնդրյուսը:
Շագանակագույն բրինձ
Ուռուցք առաջացնող քիմիական նյութ ՝ մկնդեղ
Սպառնալիքի մակարդակ՝ 5
Ժամանակին մկնդեղը յուրաքանչյուր իրեն հարգող միջնադարյան մարդասպանի զինանոցում էր: Այսօր հավանական է այն մեր պահարաններում է: Consumer Reports-ի հետազոտողները բացահայտել են, որ շագանակագույն բրնձի որոշ տեսակներ, ի տարբերություն սպիտակի, պարունակում են թունավոր մետաղի մեծ քանակություն:
Բրինձը օգտագործելուց առաջ լվացեք հոսող ջրով:
Էլեկտրոնային ծխախոտ
Ուռուցք առաջացնող քիմիական նյութ՝ նիտրոզամին
Էլեկտրոնային ծխախոտի որոշ ապրանքատեսակներում FDA-ին նիտրոզամին է բացահայտել, որը ուռուցքածին է համարվում:






