Որքա՞ն հաճախ պետք է լվանալ կրծկալները, ննջազգեստն ու սպիտակեղենը, եւ որքա՞ն արագ են դրանք կեղտոտվում: Բրիտանական The Daily Mail-ը խորհդակցել է մանրէաբանների, սպիտակեղենի հարցերով փորձագետների հետ եւ ներկայացրել նրանց խորհուրդները:
Կրծկալ
Շատ կանայք կրծքակալները լվանում են «առիթից առիթ»՝ համարելով, որ դանք այդքան էլ շուտ չեն կեղտոտվում: Սպիտակեղենի հարցերով փորձագետ Քելլի Դանմուրը, սակայն, պնդում է, որ կանանց զգեստապահարանի անբաժան այդ տարրն իրականում ավելի շուտ է կեղտոտվում, քան մեզ թվում է. կանանց թեւատակերն ու կրծքի շրջանը շատ են քրտնում, իսկ դա միայն բավական է, որ կրծկալը կեղտոտվի, եւ դրա մակերեսին բազմաթիվ մանրէներ հավաքվեն: Քելլին նշել է, որ կրծկալները պետք է լվանալ գոնե 3 օրը մեկ անգամ, ընդ որում՝ ձեռքով, ոչ թե լվացքի մեքենայով, որպեսզի որակը չփչանա: Նա նաեւ խորհուրդ է տալիս դրանք չփռել ջեռուցման սարքերի վրա կամ դրանց կողքը՝ չորացնելու նպատակով, քանի որ այդ սարքերը փչացնում են կրծկալների մանվածքը: Նրա խոսքով՝ կրծկալներն անհրաժեշտ է չորացնել սենյակին սովորական ջերմաստիճանի պայմաններում:
Ննջազգեստ
Ննջազգեստի ներքեւի հատվածը խորհուրդ է տրվում լվանալ երկու անգամ կրելուց հետո, իսկ վերեւի հատավածը՝ ավելի ուշ: Մասնագետը նշել է նաեւ, որ լավ կլինի գնել այնպիսի ննջազգեստներ, որոնք պարունակում են պղնձաթել, որը հակաբակտերիալ հատկություն ունի:
Սպիտաղեն
Սավանը, վերմակասավանը եւ բարձերեսը անհրաժեշտ է լվանալ շաբաթը մեկ անգամ: Քելլին նշել է, որ ամեն օր մեր մարմնից հազարավոր մահացած բջիջներ են պոկվում, եւ դրանց մեծ մասը թափվում է հենց մեր տեղաշորի վրա: Բացի այդ, մենք գիշերները շատ ենք քրտնում: Իսկ քրտինքը եւ մահացած բջիջների մասնիկները «գայթակղում են» տիզերին, որոնք, ճիշտ է, մարդու կյանքի համար վտանգավոր չեն, այդուհնադերձ, կարող են առաջացնել ալերգիա, ասթմա, գրգռել աչքերը եւ այլն:






