Բժիշկ Կոնրադ Մյուրեյը ազատ էր արձակվել հոկտեմբերի 28-ին,  2009 թվականի հունիսին Մայքլ Ջեքսոնի ոչ կանխամտածբած սպանության պատճառով  չորսամյա ազատազրկումից 2 տարի անց: Ջեքսոնը մահացավ ուժեղ ցավազրկող պրոպաֆոլի գերդոզավորումից, որը Մյուրեը տվել էր նրան որպես քնաբեր։

Չնայած Մյուրեի բժշկական լիցենզիան կասեցվել կամ ժամանակավորապես դադարեցվել էր  երեք նահանգներում, անյուամենայնիվ նա բողոքարկման հայց ներկայացրեց՝ դրանով զարմացնելով շատերին. Ինչպե՞ս կարող է 60-ամյա նախկին սրտաբանը  նորից լիցենզիա սնտանալ եւ մարդկանց բուժել:

Տեսականորեն պատասխանը այսպիսին էր. «Այո՛, հնարավոր է, եթե Մյուրեի  մեղադրական դատավճիռը չեղյալ հայտարարվի»: Վերջին տվյալներով վերաքննիչ դատարանը կասկածի տակ է դրել հայցը քննարկելու անհրաժեշտությունը:

«Չնայած ես կասկածում եմ, որ Մյուրեյի բողո    քարկման փորձը կպսակվի հաջողությամբ, ես հիշատակեցի այս գործը, քանի որ Մյուրեյի դեպքը՝ շատ տխուր գլուխ է բժշկության պատմության մեջ», - գրում է Մանի Ալվարեսը Fox News կայքում: Ո՞րն է նրա ժառանգությունը որպես բժիշկ: Դա բժշկական բացահայտում չէ, դա մեղադրանք է չկանխամտածված սպանության մեջ:

Fox News Health  պորտալը բազմաթիվ անգամներ լուսաբանել է ԱՄՆ-ում թմրաբեր միջոցների նշանակման իսկական համաճարակը, այդ թվում նաեւ ներկայացրել է   վերջերս ընդունված ուժեղ կախվածություն առաջացնող Հիդրոկոդոն ցավազրկող միջոցի կիրառման խստագույն սահմանափակման մասին:

Այսպիսի ցավազրկողները դառնում են միլիոնավոր ամերիկացիների թմրաբեր միջոցներից կախվածության առաջացման հիմնական պատճառը: Փաստացի 1999-ից մինչեւ  2010-ը ընկած ժամանակահատվածում գրանցվել է այդպիսի ցավազրկողների հետեւանքով առաջացած մահվան ելքով դեպքերի մոտ 5-անգամյա աճ:

Այս համաճարակը ներքաշեց շատ բժիշկների, ովքեր Մյուրեի նման ուշադրություն չեն դարձնում այս դեղորայքի օգտագործման ռիսկի վրա: Նրանք դուրս են գրում դեղատոմսեր, հաշվի չառնելով այն հետեւանքները, որոնք կարող են ունենալ  օպիոիդի նման ցավազրկող միջոցները: «Ես հույս ունեմ, ու բժշկական ծառայություններ մատուցող բոլոր անձիք եւս մեկ անգամ կծանոթանան բժիշկ Կոնրադ Մյուրեի պատմությանը, դասեր կքաղեն դրանից, եւ մենք, որպես բժիշկներ կհիշենք ՝ «Մի՛ վնասիր  : Ես փշաքաղվում եմ  մտքից, ու հնարավոր է Մյուրեյը բանկից տուն գնալիս քմծիծաղ տա, երբ նրան իր գրքի համար վճարեն միլիոն դոլար».- գրում է բժիշկ Ալվարեսը եւ եզրահանգում կատարում .«Ճշմարտությունն այն է, որ բժիշկները չեն կարող լինել պասիվ հետեւողների դերում, երբ գործ ունեն թմրաբեր միջոցներից կախվածության վտանգավորության մասին պատկերացում չունեցող մարդկանց հետ»: