ՀՀ առողջապահության նախարարությունը Երեւանի եւ մարզերի բժշկական հաստատություններին հատկացրել է Միացյալ հայկական հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն ստացված հակաճնշումային, հակախոլեստերինային, հակաալերգիկ, էպիլեպսիայի եւ պրոստատիտի (շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքում)  դեղեր ու հակաբիոտիկներ։

Մասնավորապես`

1. «Զետոննա (ցիկլեսոնիդ)» ցողացիր, որը  կիրառվում է սեզոնային ալերգիաների ժամանակ

2. «Ռոլեյդս» անանուխի համով` անտացիդ միջոց է, օգտագործվում է ստամոքսի թթվայնության բարձրացման դեպքում

3. «Տամսուլոզին հիդրոքլորիդ»  դ/պատիճ 0,4մգ, նշանակվում է պրոստատիտ (շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքում) հիվանդության բուժման համար 

4.«Տոպիրամատ» դ/հատ 100մգ, 200մգ, այն կիրառվում է էպիլեպսիա հիվանդության ժամանակ:

Քաղաքացիները, որոնք վերը նշված դեղերի կարիքն ունեն` ըստ բժշկական ցուցումների, անկախ սոցիալական խմբից, կարող են դիմել Երեւանի եւ մարզերի տեղամասային պոլիկլինիկաներ եւ ամբուլատորիաներ, դրանք անվճար ձեռք բերելու նպատակով:

ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված եւ բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը, անվտանգությունը եւ արդյունավետությունը։ Նախարարության կողմից տրամադրվող բոլոր այդ դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն եւ միայն դրական արդյունքների դեպքում է թույլատրվում դրանց ներմուծումը եւ հետագա հատկացումը բնակչության լայն խավերին:

Մարդասիրական ճանապարհով ստացված դեղերի մատակարարման անխափանությունն ապահովելու նպատակով հորդորում ենք խնդիրների դեպքում զանգահարել ՀՀ ԱՆ «թեժ գիծ» ծառայություն` 010-52-88-72 հեռախոսահամարով։

ԴԵՂԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ

•             Ամպիցիլլին դ/պատիճ 250մգN100

•             Ասպիրին դ/հատ 81մգ N32

•             Բետասերկ (բետահիստին) դ/հատ 24մգ N20

•             Զետոննա (ցիկլեսոնիդ) ցողացիր քթի

•             Զիմաքսիդ (գատիֆլոքսացին) ակնակաթիլ 0.5% 2.5մլ

•             Զիոպտան  ակնակաթիլ 0.0015% 0.3մլ N10x3

•             Էնալապրիլ դ/հատ 2.5մգ N100

•             Իմոդիում /լոպերամիդ/ 2մգ  N30

•             Լևետիրացետամ դ/հատ 500մգ N500

•             Լևոթիրոքսին նատրիում դ/հատ 112մկգ N100

•             Լոզարտան /հիդրոքլորոթիազիդ դ/հատ5 0/12,5մգN100

•             Լևոֆլոքս (լևոֆլոքսացին) դ/հատ 250մգ N100

•             Նիտրո-Դուր(նիտրոգլից) սպեղանի 0,2մգ/ժ N30

•             Նիտրո-Դուր(նիտրոգլից) սպեղանի 0,1մգ/ժ N30

•             Նիտրո-Դուր(նիտրոգլից) սպեղանի 0,4մգ/ժ N30

•             Նիտրոգլիցերին ցողացիր ենթալեզվային 400մկգ/1դչ 85գ

•             Միկարդիս/տելմիսարտան/ 80մգ N30

•             Հիզար(լոզարտ/հիդրոքլորթ)դ/հատ 100/12,5մգ N1000

•             Պրովենտի լ(ալբուտերոլ)ցողացիր շնչ 90մկգ 6,7գ

•             Ռեկտիքեյր (լիդոկային) քսուք ուղիղաղիք 5% 1գN10

•             Ռոլեյդս անտացիդ հեղուկ անանուխ 550/110մգ/5մլ 354

•             Ռոլեյդս անտացիդ հեղուկ անանուխ 550/110մգ/5մլ 425

•             Ռոլեյդս անտացիդ հեղուկ բալի 550/110մգ/5մլ 425

•             Վազելին սպիտակ-ՎԻՏԱՄԻՆ Ա+Դ քսուք 76% 28.4գ

•             Վերապամիլ դ/հատ 240մգ N90

•             Ֆենոֆիբրատ դ/պատիճ 130մգ N90

•             Տամսուլոզին հիդրոքլորիդ դ/պատիճ 0,4մգ N100

•             Դիվալպրոեքս նատրիում դ/հատ 125մգ N100

•             Դիվալպրոեքս նատրիում դ/հատ 500 մգ N500

•             Ինվեգա (պալիպերիդոն) դ/հատ 1.5մգ N30

•             Տոպիրամատ դ/հատ 100մգ N500

•             Տոպիրամատ դ/հատ 200մգ N60