Վաղածին երեխաները սովորաբար այնքան թուլակազմ են լինում, որ շատերին  թվում է՝ նրանք չեն ապրելու: Ժամանակակից բժշկությունը, սակայն, այսօր այնքան զարգացած է, որ թույլ է տալիս փրկել նույնիսկ 500 գրամից պակաս քաշ ունեցող փոքրիկներին: NEWS.am Medicine-ը ներկայացնում է արեւմտյան ԶԼՄ-ների էջերին հայտնված նման մի քանի պատմություն՝ լուսանկարներով:

1. Այս փոքրիկն Էմերին է, որը ծնվել է նախատեսվածից 12 շաբաթ շուտ: Ծնվելուց հետո 62 օր անցկացրել է նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Կյանքի եւ մահվան սահմանագծին գտնվող փոքրիկը բժիշկների եւ հարազատների հոգատարության շնորհիվ ապրել է եւ այժմ 4 տարեկան է, շատ է սիրում հատկապես կենդանիներին:

2. Սիերան ծնվել է 35 շաբաթականում եւ 11օր պահվել է վաղածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Լուսանկարում նա 7 ամսական է եւ իր հասակակացիներին ոչնչով չի զիջում:

3. Իսկ ահա Ռայանը ծնվել է 2014թ-ի հուլիսին՝ մեկ կիլոգրամից էլ պակաս քաշով: Մյուս լուսանկարում նա 5 ամսական է եւ կշռում է ավելի քան 5 կգ:

4. Էմման նույնպե օրապակաս է ծնվել՝ կշռելով մոտ 500 գրամ: Այժմ աղջնակը 9 ամսական է եւ իրեն շատ լավ է զգում:

5. Այս երկվորյակ տղաները ծնվել են 29 շաբաթականում: Նրանց տեսքին նայելով դժվար է հավատալ դրան:

6. Կուպերը լույս աշխարհ է եկել 31 շաբաթականում՝ 1 կգ 700 գրամ քաշով եւ 16 սմ հասակով:

7. Ջեսը ծնվել է 2014թ մարտին, 26 շաբաթականում: Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում անցկացրել է 10,5 շաբաթ: Երեխան շաբաթներ շարունակ պահվել է ինկուբատորում, բժիշկները 4 անգամ արյան փոխներարկում են կատարել:

8. Հեյդենը ծնվել է 31 շաբաթականում՝ 1 կգ քաշով: Նա սրտի վրա անցք է եղել, եւ 5 ամսականում, երբ նա կշռում էր 1 կգ եւ 300 գրամ, բժիշկները վիրահատել են նրան: Հեյդենն այժմ 5 տարեկան աղջիկ է, խելացի եւ շփվող:

9. Յոդան ծնվել է 2013թ., 27 շաբաթականում: Փոքրիկը 106 օր անցկացրել է հիվանդանոցում, դուրս է գրվել՝ 2 կգ 300 գրամ քաշով: Տղան 10 ամսականում սկսել է քայլել, սիրում է երգել:

10. Փայփերը ծնվել է2010թ.-ին՝ 900 գրամ քաշով, 100 օր հիվանդանոցում անցկացրել: Աղջկա առողջական վիճակն այժմ շատ լավ է: