Միջազգային գիտնականների մի խումբ Կուբայում հայտնաբերել է մարդու իմունային անբավարարության վիրուսի նոր շտամ, որն իրեն ավելի ագրեսիվ է դրսեւորում, քան վիրուսի մյուս հայտնի ձեւերը։ Վերահամակցված CRF19_cpx վիրուսը զգալիորեն արագացնում է ՁԻԱՀ-ի զարգացումը։
Նոր շտամը ՄԻԱՎ վարակի D, A եւ G ենթատիպերի ֆրագմենտների համակցումն է։ Չնայած նրան, որ վիրուսը ծագել է Աֆրիկայում, համաճարակի տեսքով այն առկա է միայն Կուբայում։ Գիտնականները ուսումնասիրել են 2007-ից Պյեր Կյուրիի անվան ինստիտուտում բուժում ստացած հիվանդների արյան նմուշները։ Պարզվում է, CRF19_cpx շտամով հիվանդների արյան մեջ վիրուսի քանակն ավելի մեծ է եղել։ ՁԻԱՀ-ի անսպասելի արագ էվոլյուցիան զգալիորեն մեծացնում է հիվանդության ռիսկը նախքան պոտենցիալ հիվանդները կգիտակցեն դա։
Անցկացված հետազոտությունները բավարար չեն վիրուսի ագրեսիվության պատճառները բացահայտելու համար։ Մի քանի գիտնականներ այդ նոր հատկանիշները վերագրում են վերջին տարիներին վիրուսների մուտացիային, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իսպանական լրտավամիջոցները։
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցով ՄԱԿ համատեղ ծրագրի տվյալների համաձայն՝ 2005-ից աշխարհում այս հիվանդության դեպքերը պակասել են 40 տոկոսով, հատկապես Կարիբյան ծովի ավազանում։ Կուբայում, ըստ վերջին տվյալների, 1986-2013թթ. հայտնաբերվել է հիվանդության ավելի քան 19.7 հազար դեպք, որոնցից 3.3 հազարը՝ մահվան ելքով։






