Գլխուղեղի կաթվածով մարդկանց հիմնականում անհանգստացնում են սրտանոթային համակարգի հետ կապված հիվանդությունները, սակայն վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ինսուլտը առնչվում է նաեւ քաղկցկեղով հիվանդանալու վտանգի հետ: Քաղկցկեղը առաջացնում է հիպերկոագուլյացիա, ինչը ռիսկի հիմնական գործոնն է այս հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ:
«Մենք գիտեինք, որ քաղկցկեղով տառապողները հակված են ինսուլտ ստանալու», - ասում է ուսումնասիրման առաջատար հեղինակ բժիշկ Մալիք Ադիլը (Malik Adil): «Բայց ինչքանով է բարձրանում քաղկցեղով հիվանդանալու հավանականությունը իշեմիկ ինսուլտից հետո, հայտնի չէր»:
Գիտնականները իշեմիկ ինսուլտ տարած 35 տարեկանից բարձր 3 247 մարդկանց տվյալներ են ուսումնասիրել: Այդ տվյալները համեմատվել են Քաղցկեղի ազգային ինստիտուտի տրամադրած տվյալների հետ: Ուսումնասիրողները նկատել են, որ քաղցկեղով հիվանդանալու տարեկան միջին ցուցանիշները ինսուլտ տարած հիվանդների մոտ ավելի բարձր են: Հիվանդանալու հաճախականությունն աճում էր ժամանակի ընթացքում: Եթե ինսուլտից հետո առաջին տարվա ընթացքում քաղցկեղով հիվանդանալու ցուցանիշը 1,2 անգամ բարձր էր, ապա այդ թիվն աճում էր մինչեւ 1,4 անգամ երկրորդ տարվա ընթացքում:
«Երբ հյուսվածքներն ավելի քիչ թթվածին են ստանում արյունատար անոթների վնասման արդյունքում, այդ հյուսվածքների բջիջները սկսում են քայքայվել՝ փոխելով իրենց ֆիզիոլոգիան, ինչը կարող է հանգեցնել քաղցկեղի առաջացմանը», - ասում է բժիշկ Ադիլը:
Նա կարծում է, որ քաղցկեղով հիվանդանալու վտանգը այն կարեւոր հարցերից մեկն է, որը պետք է քննարկել բուժող բժշկի հետ:






