Չափազանց նեղ հեշտոցի պատճառով կինը չէր կարող սեքսով զբաղվել: Պլաստիկ վիրաբույժները նրա համար խոզի աղիքներից արհեստական հեշտոց են ստեղծել:  Ինչպես հայտնում է Daily Mail-ը, սա նմանատիպ առաջին վիրահատությունն է աշխարհում:

Չեխիայի բնակչուհին տառապում էր այսպես կոչված սկլերոդերմիայով՝ զարգացող համակարգային հիվանդություն, որի հիմքում ընկած է մանր անոթների բորբոքային ախտահարումը: Ժամանակի ընթացքում խնդիրը այնքան էր սրվել, որ տեղի գինեկոլոգը նույնիսկ չէր կարողացել կնոջ սեռական օրգանների հետազոտություն անցկացնել:

Պլզեն քաղաքի համալսարանական հիվանդանոցի բժիշկները որոշեցին խոզի աղիքներից պատրաստած արհեստական հեշտոցի տեղադրման վիրահատություն անցկացնել: Ավելի վաղ այլ երկրների բժիշկները օգտագործում էին խոզի աղիքները նեղ միզապարկով մարդկանց օգնելու համար:  Սովորաբար նման վիրահատությունների էին ենթարկվում կոնքային օրգանների պրոլապսով տառապող կանայք: Քանի որ այդ պրոլապսը կապված է կոնքի ներքին կառուցվածքի թուլության հետ, իմպլանտը կարող է շատ արդյունավետ օգտագործվել դրանց ամրացման համար: Որպես կանոն, նման իմպլանտները պատրաստվում են բնական հյուսվածքներից՝ դոնորի մաշկից կամ խոզի աղիքներից: Խոզի հյուսվաքծներն օգտագործվում են այն պատճառով, որ այս կենդանին գենետիկորեն շատ մոտ է մարդուն:

Բացառիկ այս վիրահատության ընթացքում վիրաբույժները հատել են կնոջ հեշտոցը՝ այն մեծացնելու նպատակով: Որից հետո այնտեղ տեղադրվել են խոզի հյուսվածքները, ինչը թույլ է տվել լայնացնել հեշտոցի պատերը:  Վիրահատությունը հաջող է ավարտվել: