Գիտնականները առաջարկել են էրեկտիլ դիսֆունկցիայի (իմպոտենցիայի) բուժման համար սիլդենաֆիլի (վիագրայի) փոխարեն օգտագործել բրազիլական թափառող սարդերի (Phoneutria) թույնը:
Այս սարդերի թույնի հայտնվելը մարդու արյան մեջ կարող է հանգեցնել բարձր թքարտարդրության, ինչպես նաեւ որոշակի ժամանակի ընթացքում դժվարացնել շնչառությունը: Սակայն այդ թույնի եւս մեկ անկանխատեսելի հետեւանքն է պրիապիզմը՝ երկարատեւ էրեկցիան առանց սեռական գրգռվածության:
Այն տեղի է ունենում առնանդամի էրեկտիլ հյուսվածքների սպունգանման մարմիններում արյան ինտենսիվ կուտակման հետեւանքով: Սա պայմանավորված է թունավոր սպիտակուցի՝ PnTx2-6-ի ազդեցությամբ, որը պարունակվում է Phoneutria ցեղատեսակի սարդերի թույնի մեջ, հայտնում Wired-ը:
Կորեացի գիտնականներն արդեն փորձարկել են PnTx2-6-ը առնետների վրա: Ութ շաբաթական կրծողների էրեկտիլ մարմիններ չորս շաբաթվա ընթացքում երեք անգամ ներարկվել է մարդու համար անվտանգ բակուլովիրուս պարունակող պատրաստուկը: Phoneutria nigriventer-ի PnTx2-6 թույնը իր հերթին պարունակվում է այդ վիրուսի մեջ:
Գիտափորձի ավարտին բոլոր կրծողների մոտ էրեկտիլ ֆունկցիայի զգալի բարելավում է նկատվել:






