Հեռուստացույցի հեռակառավարման վահանակի մեծության սարքավորումը ուղղվում է դեպի ուսը, որի մաշկի տակ ինսուլին պարունակող փոքրագույն  իմպլանտ է տեղադրված , որը կարող է պահել ինսուլինը տաս օր:

Երբ ձայնային ալիքները հասնում են իմպլանտին , այն ոչ մեծ քանակության ինսուլին է ձերբազատում, որն էլ ներծծվում են արյան հուն: Երբ այդ սարքն անջատված է, սարքի մակերեսի մասնիկները հերմետիկորեն փակվում են , եւ ինսուլինը մնում է ներսում:

Մկների վրա փորձարկված մեթոդը վերջին հաշվով կարող է նշանակել, որ շաքարախտով հիվանդներն այլեւս ստիպված չեն լինի օրական չորս անգամ  հորմոն ներմուծել։

1- րդ տիպի  շաքարախտը  տարածված է երիտասարդների շրջանում, ովքեր ամբողջ կյանքի ընթացքում  ինսուլինի ամենօրյա ներարկումների կարիք ունեն:

2- րդ տիպը, որն ավելի շատ մեծ տարիքում է առաջանում, հիմնականում կապված է քիչ շարժուն կենսակերպի հետ: Այս հիվանդները բուժվում են հաբերի միջոցով , բայց վերջին հաշվով  նրանք նույնպես  ներարկումների կարիք են ունենում, հաղորդում է Daily Mail-ը:

Շաքարախտի մանկական հետազոտական հիմնադրամի բարեգործական կազմակերպության գործադիր տնօրեն Կարեն Ադդինգթոնը ասել է,  որ «1տիպի շաքարային դիաբետ» ախտորոշումով  հնգամյա երեխան, մինչեւ 18 տարին լրանալը ստանում է ինսուլինի 19000 ներարկում եւ նրա մատը 50 000 անգամ ծակում են՝ արյան անալիզի համար:

Գիտնականները փնտրում են առանց ասեղի ինսուլինը արյան շրջանառություն ներմուծման եղանակներ: Ոմանք մշակում են ինսուլինային հաբեր, այն ժամանակ , երբ 2006 եւ 2008 թթ Մեծ Բրիտանիայում հասանելի  ինհալյատորները վատ վաճառքի պատճառով դուրս են մղվում :

Առաջարկված մեթոդը կարող է այլընտրանքային լուծում լինել: Առաջին հերթին, հեռախոսի սիմ քարտի մեծության փոքր կլոր իմպլանտները  մաշկի տակ են ներմուծվում տեղային ազգայացմամբ: Հազարավոր նանոմասնիկներից յուրաքանչյուրի մեջ պարունակվում է ինսուլինի ոչ մեծ քանակություն:

Երբ հիվանդները ինսուլինի կարիք ունեն, նրանք  հեռակառավարման վահանակը պահում են անիմջապես իմպլանտի դիմաց եւ 30  վարկյանի ընթացքում սեղմում են կոճակը:  Ձայնային ալիքները տատանում են  մասնիկները, եւ այդ ժամանակ ինսուլին է ձերբազատվում:  Բուժումը իրականացնում են Հյուսիսային Կարոլինա նահանգի Համալսարանի գիտնականները: