Կարծիք է շրջանառվում, որ ամենից վատը հիվանդանոցում հուլիս ամսին հայտնվելն է, երբ նոր բժիշկ-ստաժորներ են ընդունվում, իսկ «հները» մասնագիտական առաջխաղացում են ունենում: Սրտի կաթվածով հիվանդների մասնակցությամբ նոր հետազոտությունը հաստատեց «հուլիսյան էֆեկտ» անունով շրջանառվող լուրերի հավաստիությունը, բայց միայն ամենածանր հիվանդների համար:
«Տարիքի եւ հիվանդության պատճառով ստացիոնարում մահացության բարձր ռիսկով հիվանդներն ավելի խոցելի են հուլիս ամսին բժիշկների անփորձության պատճառով»,- հաղորդեց Բոստոնում Հարվարդի բժշկական դպրոցում կատարվող հետազոտության ղեկավար Անուպամ Յենան: Մինչդեռ բժիշկ Հարի Ռոզենտալը կարծում է, որ «դա լուրջ պատճառ չէ անհանգստության համար»: Իյենը եւ նրա թիմը նոր հետազոտություն իրականացրեցին հուլիս ամսին հիվանդների բուժման արդյունքների հակասական տվյալների վերաբերյալ: Նրանք հետազոտեցին ԱՄՆ-ում 2002-2008 թվականների մայիսից-հուլիս ամիսների ընթացքում սրտի կաթվածի կապակցությամբ հոսպիտալացված հիվանդներին վերաբերվող գրառումները: Նրանց հետազոտությունը տեղեկություն է պարունակում տարիքի, սեռի եւ այլ հիվանդությունների պատճառով մահվան բարձր ռիսկի խմբում գտնվող 19 054 հիվանդի եւ ցածր ռիսկի խմբում գտնվող 57 163 հիվանդի մասին: Հիվանդները հրավիրվեցին կա՛մ 98 կլինիկական հիվանդանոցներից մեկը, որտեղ կատարվում էր երիտասարդ բժիշկների ուսուցում, կա՛մ 1353 սովորական հիվանդանոցներից մեկը:
Ամենածանր հիվանդների համար մահվան ռիկսը հուլիս ամսին, ի տարբերություն մայիսի, 30% -ով ավելի բարձր էր համալսարանական հիվանդանոցներում, հաղորդում է հետազոտական խումբը ՝ ուսումնասիրելով գրանցամատյանի գրառումները: Այդպիսի հիվանդանոցներում մահվան բարձր ռիսկով մոտավորապես 23% հիվանդ մահացել է հուլիսին, այն ժամանակ , երբ մայիսին նրանց թիվը կազմել է 19%, հաղորդում է News Max:
Իսկ սովորական հիվանդանոցներում մահացածների թիվը հուլիս եւ մայիս ամսիներին հավասար է եղել: Երկու ամիսների ընթացքում էլ մահացել է բարձր ռիսկով հիվանդների 22-23%-ը: Մինչդեռ սրտի կաթված տարած մահվան ցածր ռիկսով հիվանդների մահացությունը հավասար է եղել ե՛ւ համալսարանական, ե՛ւ սովորական հիվանդանոցներում երկու ամիսների ընթացքում:
«Մեր հետազոտությունը տարբերվում է մյուսներից, քանի որ հուլիսյան էֆեկտն ազդում է ոչ բոլոր , այլ միան այն հիվանդների վրա, ում համար փոքրագույն սխալը կամ բժշկի անփորձառությունը կարող են կյանքի եւ մահվան հարց հանդիսանալ»- ասաց Իյենը:






