Հայաստանի ռեւմատոլոգներն ու օրթոպեդները այսօր, փետրվարի 20–ին, «Իզմիրլյան» գիտաբժշկական կենտրոնում քննարկել են միեւնույն հիվանդությունների բուժման` երկու ոլորտի մասնագետների հնարավոր համատեղ մոտեցումները։ Հանդիպմանը ներկա էին հանրապետության գրեթե բոլոր հիվանդանոցների ներկայացուցիչներ:
Քննարկման ժամանակ ելույթով հանդես են եկել Հայաստանի ռեւմատալոգների ասոցացիայի նախագահ՝ Արմինե Հարոյանը եւ Հայաստանի բժշկական համալսարանի օրթոպեդիայի ամբիոնի վարիչ,«Իզմիրլյան» գիտաբժշկական կենտրոնի տնօրեն՝ Արմեն Չարչյանը:
Երկու բնագավառի մասնագետները, մասնավորապես, քննարկել են ցավային համախտանիշի բուժմանն ուղղված համատեղ համալիր լուծումները։
Մասնագետները նշել են, որ նմանատիպ հանդիպումները, եւ առաջատար մասնագետների փորձի ուսումնասիրությունը շատ կարեւոր են երկու ոլորտների զարգացման համար։ Ա. Չարչյանն ընդգծել է, որ նմանատիպ հանդիպումները պարբերական բնույթ են կրելու, ինչը համագործակցված աշխատելու հրաշալի ավանդույթ կդառնա։






