NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի հետաքրքրաշարժ փաստ ձախլիկների մասին: Հավանաբար Դուք չգիտեիք դրանց մասին, նույնիսկ եթե ձախլիկ եք:
1. Ո՞րն է ձախլիկության պատճառը:
Գիտնականները դեռ լիովին համոզված չեն, բայց հետազոտությունը մատնանշում է գեների եւ միջավայրի միջեւ համալիր համագործակցությունը: Չնայած «ձախլիկ» գեներ չեն հայտնաբերվել, մարդիկ, ովքեր ավելի շատ իրենց ձախ ձեռքն են օգտագործում, իսկապես ավելի շատ ձախլիկ հարազատներ ունեն:
2. Ձախլիկներն ավելի շատ են հակված հոգեկան խանգարումներին
Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ 20%-ով ձախլիկ են եղել: Գիտնականների կարծիքով ուղեղի լատերալիզացիան այստեղ դեր ունի:
3. Ձախլիկությունը կարող է հուշել որոշ հիվանդությունների մասին
Գիտնականները նաեւ պարզել են, որ դիսլեքսիան, ուշադրության պակասի եւ գերակտիվության համախտանիշը եւ տրամադրության որոշ խանգարումներ ավելի շատ ձախլիկներին են բնորոշ:
4. Ձախլիկներն ավելի լավ արվեստագետներ են
Որոշակի ապացույցներ կան, որ ձախլիկներն ավելի տարամետ մտածելակերպ ունեն, որը գաղափարների սերման մեթոդ է եւ բազմաթիվ հնարավոր լուծումներ է բացահայտում:
5. Ձախլիկներն սպորտում հաղթող են
Ձախլիկներն ապրոտում ավելի շատ առավելություն կարող են ունենալ, եթե սպորտում նրանք դեմ առ դեմ կանգնում են հակառակորդի դիմաց: Նրանք այդ ժամանակ ավելի շատ հնարավորություն են ստանում գործելու իրենց աջլիկ հակառակորդենրի դեմ, որոնք այդքան շատ են շրջապատում:
Ի դեպ, ձախլիկներն իրենց օրն ունեն: Եթե Դուք ձախլիկ եք, օրացույցի վրա կարող եք նշել Ձեր օրը՝ օգոստոսի 13:






