Հյուսիսային Օսիայում գրիպի բարդացումներից 12 մարդ է մահացել Այժմ հանրապետության հիվանդանոցներում 186 մարդ է գտնվում, ինչպես նաեւ 48 երեխա, որոնցից 10-ի մոտ թոքաբորբ է ախտորոշվել, հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները:
Ինչպես արդեն հայտնել էինք, Հյուսիսային Օսիայում գրիպից մահացած մի կնոջ մոտ «խոզի գրիպ» էր ախտորոշվել (А /H1N1/ վիրուսը): Հանրապետությունում շարունակվում է կարանտինը, կրթական եւ բժշկական հաստատություններում այն երկարաձգվել է մինչեւ մարտի 1-ը:
Մոսկվայում գրիպի հետ կապված բարդացումներից երկու երեխա է մահացել: Տասներկու տարեկան երեխան մահացել է ժողովրդական միջոցներով վեց օր շարունակ բուժվելուց հետո: Լիպեցկայա փողոցի տներից մեկում մահացել է նաեւ 2009 թվականին ծնված աղջիկը:
Ինչպես հայտնում է առողջապահության վարչությունը, ՍՇՎ հիվանդության տաս օրվա ընթացքում փոքրիկին այցելել է մանկաբույժը, շտապ օգնության կանչ է արձանագրվել: Մահվանից մեկ օր առաջ մանկաբույժը զննել էր երեխային:






