Հայուհիները սկսել են ավելի շատ այցելել մաշկաբան-կոսմետոլոգների: Այժմ կոսմետոլոգներին այցելում են ոչ միայն խնդիրների ի հայտ գալու դեպքում, այլ նաեւ ավելի լավ տեսքո ունենալու համար: Ավելին՝ վերջերս մեր հայրենակից կանայք սկսել են ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց, քան նախկինում, կարծում է մաշկաբան-կոսմետոլոգ Լիլիթ Հարությունյանը:
Այլ մասնագետներին մարդիկ շատ հաճախ այցլելում են ստիպված՝ առողջական խնդիրների պատճառով: Իհարկե, մաշկի հետ կապված խնդիրները նույնպես դրդում են այցելել մասնագետին (ամենատարածված խնդիրներից են ակնեն՝ բշտիկացանը, յուղոտ մաշկը, կուպերոզը, ռոզացեան եւ անգիոպատիան): Սակայն, Լիլիթ Հարությունյանի խոսքով՝ ուրախացնում է այն, որ վերջերս մարդիկ ավելի ուշադիր են դարձել իրենց իսկ նկատմամբ՝ այցելելով մասնագետների պրոֆիլակտիկ նպատակներով, կամ էլ ցանկանալով իմանալ, ոչ միջոցներն է նպատակահարմար օգտագործել մաշկը խնամելու համար:
Ինչ վերաբերվում է կոսմետոլոգիական ծառայությունների գներին, ապա, Լիլիթ Հարությունյանի խոսքով, Հայաստանում կան մատչելի գներով բավականին շատ կլինիկաներ: Բացի այդ՝ բժշկի խոսքով, կլինիկաներից շատերում բժիշկները ըմբռնումով են մոտենում հիվանդի ֆինանսական խնդիրներին եւ ընդառաջում նրան:






