Մարդկային պատիվը, հպարտությունը եւ արժանավայել կյանքը ծնված օրվանից մինչեւ մահ  եկեղեցու համար սուրբ բնագավառ են: Այս մասին  հունվարի 15-ին էվթանազիային նվիրված ասուլիսի ժամանակ հայտնեց եպիսկոպոս Բագրատ Գալստանյանը:

«Ցանկացած միջամտությունը մարդու կյանքին չի ողջունվում եկեղեցու կողմից, հատակպես, եթե այն ավատրվում է կյանքի ընդհատումով»,- նշեց եկեղեցականը, ավելացնելով, որ եթե Ասծտո կողմից մարդուն տառապանքներ են տրված, ապա նա պետք է տանի դրանք եւ մաքրվի մեղքերից:  Եկեղեցականը նշեց, որ երկրային տանջանքներից ազատելու համար նույն կերպ կարելի է սպանել անտուն մարդուն, ով  չունի աշխատանք եւ չգիտի ինչպես կերակրել ընտանիքը: «Ի՞նչ տարբերություն անտուն եւ անաշխատանք մարդու եւ հիվանդ մարդու միջեւ»,- հարցրեց եպիսկոպոսը:

«Դիտարկելով էվթանազիայի եւ բիոէթիկայի հարցը, պետք է մեկ փաստ հաշվի առննել, որ Սստված յուրաքանչյուր մարդու մեջ դնում է այն արժեքավոր բանը, որն իր համար քննարկման ենթակա չէ»,- ընգծեց  սարկավագ Ժորա Սարգսյանը: Քրիստոնեության վերաբերմունքը էվթանազիային բացատրվում է երկու տեսանկյունից՝  մարդու ազատության եւ մարդու տառապանքի: Բայց շատ մարդիկ «ազատություն» բառը յուրովի են հասկանում, եւ հաճախ տեխնիկայի այս դարում ոմանք իրենց Աստված են կարծում: Մարդու ազատությունը պետք է հոգեոր լինի եւ նորմայի սահմաններում: «Մարդը բազմատառապյալ էակ է, եւ մարդու յուրաքանչյուր րոպե լի է տառապանքով»,- նշեց սարկավագը:

Հոգեբան եւ հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանն ընդգծեց, որ  ինքն անձամբ դեմ է էվթանազիային, բայց լավ  կլինի ուժեղ ցավերից եւ տանջանքներից ազատել որոշ հիվանդների: Զաքարյանն ընգծեց, որ  «էվթանազիա» հունարեն նշանակում է «լավ մահ» կամ «քաղցր մահ»: « Ե՛ւ ինքնասպանության, եւ՛  մարդասպանության դեպքում մարդ դատապարտվում է ինչպես պետության, այնպես էլ եկեղեցու կողմից»,- ընդգծեց հոգեթերապեւտը:

Սակայն, ըստ նրա, ուռուցքային հիվանդություններով տառապող եւ կոմայի մեջ գտնվող մարդկանց նկատմամբ կարելի է կիառել էվթանազիա: «Շատերն ընտրում են էվթանաիզիա, քանի  որ չեն ուզում տեսել հիվանդ կամ տանջված հարազատի, ինչպես նաեւ ահռելի գումարներ  ծախսել եւ միեւնույն ժամանակ չիմանալ, թե ինչքան երկար է նա այդ վիճակում լինելու»,- ավարտեց Զաքարյանը:

Նշենք, որ Հայաստանում էվթանազիան արգելված է։ 

[gallery id=7]

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի