Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է Էբոլայի մահաբեր վիրուսով վարակման հաստատված 99 նոր դեպքերի մասին: Դրանք արձանագրվել են Գվինեայում, Լիբերիայում, Սիերա Լեոնեում փետրվարի 16-22-ն ընկած ժամանակահատվածում:
Նոր դեպքերի գրեթե երկու երրորդը (63 դեպք) արձանագրվել է Սիերա Լեոնեում: Գվինեայում մասնագետները 35 նոր դեպք են արձանագրել, իսկ Լիբերիայում՝ մեկը: «Վարակման նոր դեպքերը շարունակում են ի հայտ գալ հիվանդության շղթայական փոխանցման անհայտ մեխանիզմով», - նշվում է ԱՀԿ-ի հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր, որ Էբոլայով վարակվածների ընդհանուր քանակը փետրվարի կեսերին կազմել է 23 253 մարդ, նույն ժամանակահատվածի տվյալներով՝ 9 380 մարդ մահացել է:
Էբոլայի համաճարակը բռնկվել է Արեւմտյան Աֆրիկայում 2014 թվականի փետրվարին: Այս հիվանդությունից, այլ երկրներից զատ, ամենաշատը տուժել են Գվիենան, Լիբերիան, Սիերա Լեոնեն: Վերջերս հիվանդության նոր դեպքերի քանակը սկսել է նվազել, ինչը թույլ է տալիս պնդել, որ համաճարակը զիջում է իր դիրքերը:






