Չեխիայում կնոջ ստամոքսից հեռացվել է 40 կիլոգրամանոց ուռուցք: Ուռուցքը կնոջ ստամոքսում  զարգացել է երկար տարիների ընթացքում, քանի որ նա շատ է վաղեցել բժիշկներից։

Թեպետ  47- ամյա կնոջ ստամոքսը ուռել եւ դարձել իր բնական չափից մոտ  20 անգամ ավելի մեծ, նա բժշկի չի դիմել, մինչեւ որ ուռուցքը չի գամել նրան անկողնուն:

Բժիշկները փրկել են կնոջ կյանքը՝  Զլին քաղաքի շրջանային հիվանդանոցում հեռացնելով ուռուցքը մեկ ամիս առաջ: Բժիշկներին պահանջվել է ավելի քան յոթ ժամ՝  մոտ մեկ մետ շրջագիծ ունեցող գոյացությունը  հեռացնելու համար, հաղորդում է Daily Mail-ը։

Վիրահատության ընթացքում 20 անգամ արյան փոխներարկում է կատարվել:

Հիվանդանոցի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի  գլխավոր բժիշկ Զդենեկ Ադամիկը զարմացել էր, թե ինչու կինը շուտ չի դիմել օգնություն ստանալու համար: « Մինչեւ վիրահատությունը կինը կշռել  է 117  կիլոգրամ, իսկ հիմա նա կշռում է 51 կգ», - ասել է նա։

Դեռեւս հայտնի չէ, կինն ամբողջությամբ կապաքինվի թ՞ե ոչ: Բժիշկները վիրահատությունից հետո շարունակում են հետեւել նրա վիճակին: