Մասնագետները ուսումնաիրել են խլորգեկսիդինով նորածինների պորտալարի դեզինֆեկցիայի դերը երեխաների հետագա կյանքում։ Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ էժան եւ մատչելի այս դեղորայքի օգտագործումը 12 տոկոսով նվազեցնում է մահացության մակարդակը նորածինների շրջանում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Cochrane Library ամսագրում։
Գիտնականների հետազոտությունը ներառել էր 87 հազար նորածին՝ հիմնականում Ասիայի, Աֆրիկայի եւ Հարավային Ամերիկայի երկրներից։ Երեխաների մի մասը ծնվել էր տնային պայմաններում, մի մասը՝ բժիշկների հսկողության պայմաններում։ Մասնագետների հետազոտությունը ցույց է տալիս, որ խլորգեկսիդինով երեխայի պորտալարի մշակումը, ինչպես նաեւ մաշկի դեզինֆեկցիան նվազեցնում են նրա մահվան հավանականությունը 12 տոկոսով։
Մասնագետները պնդում են, որ իրենց հետազոտության արդյունքները կարող են զգալիորեն կրճատել մահացությունը նորածինների շրջանում, քանի որ խլորգեկսիդինը էժան եւ մատչելի միջոց է, իսկ երեխայի դեզինֆեկցիան հատուկ հմտություններ չի պահանջում ոչ բժիշկներից, ոչ էլ երեխայի ծնողներից։






