Բրիտանացի գիտնականներն առաջարկել են քաղցկեղի բուժման նոր անսովոր մեթոդ։ Նրանք կարծում են, որ քաղցկեղի բջիջների ձեւի փոփոխումը կարող է հանգեցնել քաղցկեղի՝ իմունային համակարգի նկատմամբ դիմադրողականության անկմանը։
Լոնդոնի ուռուցքաբանական հետազոտությունների մասնագետները Molecular Systems Biology ամսագրում մի տեսություն են նկարագրում, որն առաջարկում է ձեւափոխել ուռուցքային բջիջները կրծքագեղձի քաղցկեղի բուժման նպատակով։ Հետազոտողները ռոբոտացված միկրոսկոպիա են օգտագործել եւ մաթեմատիկական ալգորիթմեր, ինչը նրանց թույլ տվեց ստանալ հարյուր հազարավոր չարորակ ուռուցքների ստույգ երկրաչափական պատկերներ ։
Հետազոտության հեղինակները շեշտում են այն փաստը, որ օրգանիզմի բնական պաշտպանական ռեսուրսները մշտապես պայքար են մղում քաղցկեղի բջիջների դեմ եւ գոյություն ունեն ռազմավարական բազմաթիվ ծրագրեր, որոնցով կողմերը պայքար են մղում միմյանց դեմ։ Առողջությունը հաղթում է այն դեպքում, երբ կարողանում է հակակշռել քաղցկեղը, իսկ հիվանդությունն էլ հաղթանակ է տանում այն ժամանակ, երբ կշեռքի նժարը թեքվում է իր կողմ։
Գիտնականները պարզել են, որ քաղցկեղի բջիջների երկրաչափական ձեւը կարող է լինել հենց այն հատկությունը, որի շնորհիվ օրգանիզմը ի զորու կլինի հաղթանակ տանել։ Հենց իրենց ձեւի պատճառով են չարորակ ուռուցքների բջիջները կարողանում դիմադրել իմունային համակարգի գրոհներին։ Եթե այդ բջիջները հնարավոր լինի ձեւափոխել մեխանիկական, քիմիական կամ գենետիկական ճանապարհով, դա օրգանիզմում սուր բորբոքային գործընթացներ կհարուցի։
Այդ դեպքում իմունային համակարգը կկարողանա դեղերի միջոցով ավելի արդյունավետ պայքարել քաղցկեղի դեմ։ Նշենք, սակայն որ այս բացահայտման եւ բջիջների իրական ձեւափոխման միջեւ մեծ ճանապարհ է ընկած, որը դեռ պետք է հաղթահարել։






