Ամերիկացի գիտնականները մի շարք գիտափորձեր են անցկացրել շների մասնակցությամբ: Գիտափորձերի նպատակն էր սովորեցնել շներին հոտով ախտորոշել վահանաձեւ գեղձի քաղցկեղը:
Գիտնականները Ֆրանկի անունով գերմանական հովվաշանը սովորեցրել են տարբերել հիվանդների ու առողջ մարդկանց մեզի հոտը: Գիտափորձի ընթացքում հովվաշանը 34 դեպքերից 30-ում հաջողվել էր տարբերել չարորակ ուռուցքով մարդկանց մեզը:
Մասնագետների խոսքով՝ ստացած տվյալները թույլ կտան քաղցկեղի դեմ պայքարելու բացարձակապես նոր մեթոդներ մշակել: Այսպես, հնարավոր կլինի հոտերի անալիզատորի ստեղծումը, որը կկարողանա մրցակցել շների զգայուն հոտառության հետ:
Նոր այս մեթոդն անչափ օգտակար կլինի հատկապես այն երկրներում, որտեղ բժիշկներին հասանելի չեն չարորակ ուռուցքի ախտորոշման ժամանակակից եղանակները՝ օրինակ, բիոպսիան:






