Ծնողները սովորաբար շատ են անհանգստանում հղիության ընթացքում արվող առաջին ՈՒՁՀ-ից առաջ: Էդ ու Դի Պարսոնները, սակայն, ալեւս չեն անհանգստանում իրենց երեխայի համար այն պահից ի վեր, երբ ՈՒՁՀ սարքավորման էկրանին տեսան, ինչպես է նա «V» նշանը ցույց տալիս, որը զուգորդվում է Ուինսթոն Չերչիլի, հաղթանակի եւ ամբողջ աշխարհում խաղաղության հետ:
Ապագա մայրիկի խոսքով՝ սոնոգրաֆիստը շատ էր զարմացել՝ տեսնելով երեխայի այս ժեստը: Նա կյանքում առաջին անգամ էր նման բան տեսնում:
«Շատ հաճելի է նման նկար ունենալ, որը հիշեցնում է խաղաղության մասին, մանավանդ այն ժամանակ, երբ աշխարհն այդքան անհանգիստ է: Սա հույս է պարգեւում», - նշում է 35-ամյա կինը:
Ծնողներին, իրենց իսկ խոսքով, շատ էր անհանգստացնում այն միտքը, որ նրանք պատրաստվում են երեխա ունենալ այսքան անկայուն ժամանակ: Սակայն երեխայի ցույց տված նշանը հույս պարգեւեց նրանց, այժմ նրանք համոզված են, որ ամեն ինչ լավ է լինելու:
Նրանք արդեն ընտրել են երեխայի անունը: Եթե տղա ծնվի, անունը կլինի Ուինսթոն՝ ի պատիվ Չերչիլի:
Ի դեպ՝ ասում են, որ Չերչիլը մի անգամ ասել է. «Բոլոր երեխաները նման են ինձ: Կամ էլ ես եմ բոլոր երեխաներին նման»:







