Փոքրիկ Խարխանգը (1 տարեկան) Չինաստանից մի ամբողջ տաս օր ապրել է վեց սանտիմետրանոց փայտիկով իր քթի մեջ, որը ծակել էր երեխայի գլխուղեղը եւ ինֆեկցիայի ներթափանցման պատճառ դարձել:
Դա տեղի է ունեցել այսպես. ճաշելու ընթացքում երեխան ընկել է՝ սննդի չինական փայտիկը պատահաբար մտցնելով սեփական քթի մեջ: Ծնողները հանել են փայտիկը, իսկ երեխային տարել կլինիկա, որտեղ, ինչքան էլ անհավանական է դա թվում, բժիշկները չեն նկատել, որ փայտիկի մի մասը մնացել է երեխայի քթի մեջ:
«Երբ մենք տուն վերադարձանք, ամուսինս ջարդեց բոլոր սննդի փայտիկները, մենք վախենում էինք, որ դա կարող է կրկնվել», - պատմում է երեխայի մայրը՝ 25-ամյա Յու Լիայոն: «Մենք պատկերացնել էլ չէինք կարող, որ փայտիկի մի մասը մնացել է նրա գլխում»:
Որոշ ժամանակ անց երեխայի մոտ ընդհանուր թուլություն ու փսխումներ են ի հայտ եկել: Ծնողները նորից են նրան տարել կլինիկա: Միայն այդ ժամանակ բժիշկները տեսել են, որ վեց սանտիմետր երկարությամբ փայտիկը մնացել է երեխայի քթի մեջ՝ մտնելով շատ խորը եւ նույնիսկ ծակելով նրա ուղեղը՝ ինֆեկցիայի ներթափանցման պատճառ դառնալով:
Բժիշկներին հաջողվել է հեռացնել փայտիկի մնացորդները, սակայն դուրս գրել երեխային չեն շտապում: Սկզբում անհրաժեշտ է բուժել ինֆեկցիան: Բարեբախտաբար, երեխայի ուղեղը շատ չի տուժել:






