Հնդկաստանը ռոտավիրուսի դեմ նոր պատվաստանյութ է ներկայացրել, որը չափազանց էժան է: Արժեքը կազմում է մոտավորապես մեկ դոլար չափաբաժնի դիմաց: Պատվաստանյութի մշակմանը մասնակցել է Bharat Biotech India Limited-ը եւ ամերիկյան մասնագետները: Այս պատվաստանյութի վրա գիտնականներն աշխատում էին վերջին 25 տարվա ընթացքում:
Պատվաստանյութը կոչված է պաշտպանել տարեկան մի քանի հազար երեխայի կյանք խլող ինֆեկցիայից, հաղորդում է DNA India-ն: Ամեն տարի ռոտավիրուսը, որը փորլուծություն է առաջացնում, մինչեւ 5 տարեկան 80 հազար երեխա է սպանում:
Սա Հնդկաստանի արտադրության եւս մեկ դեղամիջոց է, որը ռեկորդներ է արձանագրում իր արժեքի տեսանկյունից: Meddaily-ի հաղորդմամբ՝ աշխարհի առաջատար դեղարտադրողներին այդքան էլ չի գոհացնում հնդկական ընկերության գնային քաղաքականությունը: Հնդկական դեղամիջոցները շատ էժան են, ինչը, մեծ հաշվով, դեմպինգի է ենթարկում շուկան:






