35-ամյա ավստրալլուհի Մերի Գորջենսը իր հինգերորդ երեխային լույս աշխարհ է բերել երկու րոպեի ընթացքում: Դա տեղի է ունեցել այս տարվա հունվարի 30-ին: Վաx առավոտյան Մերին զուգարան է գնացել եւ թեթև ցավ զգացել որովայնում: Նա միանգամից արթնացրել է ամուսնուն, սակայն մինչեւ նա արթնացավ կինն արդեն հասցրեց ծննդաբերել: Նորածին տղային Բրոուդի են անվանել:
«Ես սուր ցավեր չունեի, ոչ էլ ծննդաբերության մասին հուշող որեւէ զգացում: Երեխան ժամկետից երկու օր շուտ է ծնվել: Ես պարզապես չէի մտածում, որ նա կարող է ծնվել հենց այդ օրը», -պատմում է կինը:
Հետաքրքիր է, որ իր չորս երեխաներին նա եւս շատ արագ է լույս աշխարհ բերել: Առաջին ծննդաբերությունը (2008թ.) տեւել է մոտ երկու ժամ: Կինը, երկունքի ցավեր զգալով, հազիվ կարողացել է հիվանդանոց հասնել, փոքրիկ Մաքսը ծնվել է 12 րոպե անց: Մնացած երկու երեխաները ծնվեցին հենց մեքենայի մեջ, քանի որ կնոջը պարզապես չեն հասցրել տանել հիվանդանոց: Իսկ ահա չորրորդ երեխայի դեպքում զույգը նույնիսկ չի հասցրել ավտոմեքենա նստել: Փոքրիիկ Մայլան ծնվել է ամուսինների ննջարանում: Ծննդաբերությունը տեւել է տաս րոպե:
Հտականշական է, որ երկունքի ցավեր կինը չի ունեցել, եւ բժիշկները նրան երբեւէ ցավազրկող չեն նշանակել: Մյուս կողմից՝ ցավազրկելու համար ժամանակ երբեք չի էլ եղել, ամեն ինչ միշտ տեղի է ունեցել շատ արագ եւ անսպասելի:
Ինքը Մերին իրեն շատ հաջողակ է համարում, քանի որ որոշ կանանց մոտ ծննդաբերությունը երբեմն 40 ժամ է տեւում՝ ուղեկցվելով անտանելի ցավերով:







