Մարդու մարմնում կա կոտրվածքների նկատմամբ առավել զգայուն 206 ոսկոր: Սովորաբար դրանք կոտրվում են ընկնելիս կամ անհաջող բախման դեպքում: Դրանց մեջ կան նաեւ ոսկորներ, որոնք առավել հաճախ են կոտրվում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեր մարմնի առավել հաճախ կոտրվող 5 ոսկոր.
1. Անրակ
Անրակը, որը ձեռքը միացնում է մարմնին, առավել հաճախ է կոտրվում՝ հատկապես կոնտակտային սպորտաձեւերի դեպքում: Ոչ ծանր կոտրվածքների դեպքում սովորաբար բավական է վիրակապ դնելը եւ ոսկորը ժամանակի ընթացքում կսերտաճի, սակայն ավելի ծանր դեպքերում նույնիսկ վիրահատության անհրաժեշտություն է ի հայտ գալիս՝ ոսկորների ծայրերը ճիշտ միացնելու համար:
2. Ձեռքի ոսկորներ
Ձեռքի ոսկորները եւս շատ հաճախ են կոտրվում ընկնելու կամ ուժեղ հարվածների դեպքում: Ավելին՝ շատ հաճախ ձեռքի միանգամից երկու ոսկոր է կոտրվում: Այսպիսի կոտրվածքները բուժվում են մի քանի շաբաթվա կամ երբեմն նույնիսկ ամսվա ընթացքում:
3. Դաստակ
Դաստակը սովորաբար կոտրվում է անհաջող ընկնելու դեպքում կամ ընկնելիս ձեռքերի վրա հենվելու արդյունքում: Առավել հաճախ հանդիպում է ֆուտբոլով, սնոուբորդով, հեծանվասպորտով եւ դահուկասպորտով զբաղվող մարդկանց մոտ:
4. Կոճ
Կոճի ոսկորները եւս հաճախ են կոտրվում, հատկապես անհաջող ընկնելու դեպքում: Հանդիպում է սպորտի մի շարք տեսակներով զբաղվող մարդկանց մոտ (ֆուտբոլ, ամերիկյան ֆուտբոլ, բասկետբոլ, ռեգբի):
5. Ոտքերի ոսկորներ
Մեր մարմնի ոսկորների մոտ 25 տոկոսը բաժին է հասնում ոտքերին, եւ հենց դրանք են առավել հաճախ կոտրվող ոսկորները: Այս կոտրվածքները հանդիպում են բալետով, բասկետբոլով եւ ֆուտբոլով զբաղվող մարդկանց մոտ: Ոտքերի ոսկորները կարող են կոտրվել նաեւ ուժեղ հարվածից:






