Վիճակագրական տվյալների համաձայն՝ տղամարդիկ կանանցից հաճախ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններով: Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետներին հաջողվել է այս դիսբալանսի պատճառը հայտնաբերել: Այն, պարզվում է, տղամարդու սեռական հորմոնն է՝ տեստոստերոնը:
Հետազոտությանը մասնակցել է 20-50 տարեկան 400 երիտասարդ տղամարդ: Պարզվել է, որ տեստոստերոնի բարձր մակարդակը նպաստում է «օգտակար խոլեստերինի» նվազմանը, իսկ էստրոգենը նման էֆեկտ չունի: Ելնելով այս դիտարկումներից՝ մասնագետները եկել են այն եզրակացության, որ տեստոստերոնը նպաստում է տղամարդկանց մոտ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը, իսկ էստրոգենը, ընդհակառակը, պաշտպանում է սրտի պաթոլոգիաներից:
Բացի այդ՝ մասնագետները պարզել են, որ էստրոգենի ցածր մակարդակը կապված է գլյուկոզայի բարձր մակարդակի եւ ինսուլինի նկատմամբ կայունության ամրապնդման հետ: Իսկ այս ցուցանիշները դիաբետի մարկերներն են: Դիաբետն էլ իր հերթին նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը:
Փորձագետները եկել են այն համոզման, որ, ընդհանուր առմամբ, տեստոստերոնի բարձր եւ էստրոգենի ցածր մակարդակը տղամարդկանց մոտ կարող է բացատրել այն փաստը, որ տղամարդիկ ավելի հաճախ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններով: Բանն այն է, որ կանանց մոտ, որպես կանոն, ավելի բարձր է էստրոգենի մակարդակը, այնինչ տեստոստերոնի մակարդակը ցածր է:






