Դեպրեսիան ազդում է մարդու կողմից ժամանակի ընկալման յուրահատկությունների վրա: Սուր դեպրեսիայով տառապող մարդկանց համար ժամանակը կարծես թե կանգ է առնում: Այս եզրակացության են եկել Johannes Gutenberg University Mainz-ի գիտնականները:
Հոգեբանների կարծիքով՝ դեպրեսիայով տառապողները ժամանակն այլ կերպ են ընկալում: Նրանք ի զորու են ճշգրիտ դատողություններ անել ժամանակի տեւողության մասին՝ օրինակ, ադեկվատ ընկալել երկու րոպե տեւողությամբ ժամանակահատվածը, բայց ժամանակի ընթացքի նրանց ընկալումը ավելի սուբյեկտիվ է: Ժամանակը նրանց համար շատ դանդաղ է անցնում:
Ընդհանրապես, մարդու կողմից ժամանակի ընթացքի ընկալումը շատ սուբյեկտիվ է եւ հիմնականում կախված է իրադրությունից: Օրինակ, եթե մարդն ինչ-որ բան է սպասում կամ էլ շտապում է, նրա համար ժամանակը շատ արագ է անցնում: Հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են, որ դեպրեսիայում գտնվող մարդիկ ցանկացած ժամանակահատված ընկալում են ավելի դանդաղ՝ դեպրեսիա չունեցող մարդկանց համեմատ:
«Հիվանդանոցների ու մասնավոր կլինիկաների հոգեբանները մշտապես հայտնում են այն մասին, որ դեպրեսիայով տառապողները այլ կերպ են ընկալում ժամանակի ընթացքը: Նրանց թվում է, որ ժամանակը շատ դանդաղ է անցնում», - նշում է հետազոտության հեղինակ բժիշկ Դենիել Օբերֆելդ-Թվիստելը: Մասնագետի խոսքով՝ հետազոտության արդյունքները եւս ապացուցում են դա:
Գերմանացի գիտնականները դեպրեսիայով տառապող մարդկանց կողմից ժամանակի ընկալման յուրահատկություններին նվիրված բազմաթիվ գիտական հետազոտությունների մետավերլուծություն են անցկացրել:






