Սիերա Լեոնեյում Էբոլայի վիրուսով վարակված ամերիկացու վիճակը ծանր է, հայտնում է ՍՄՆ առողջության ազգային ինստիտուտը, որտեղ հիվանդը տեղափոխվել է անցած գիշեր:
Սիերա Լեոնեյում Էբոլայի վիրուսով վարակված ԱՄՆ քաղաքացին տեղափոխվել Մերիլենդ նահանգի ՍՄՆ առողջության ազգային ինստիտուտ: Բժշկական հաստատության կայքում զետեղված հայտարարութան մեջ նշվում է, որ բժիշկները հիվանդի վիճակը ծանր են գնահատում:
Հիվանդը, որի անձնական տվյալները չեն նշվում, կլինիկական հետազոտությունների հատուկ ստորաբաժանում է տեղափոխվել, ինչը թույլ կտա ապահովել մահացու հիվանդի մեկուսացումը: Հիվանդի բուժման գործը կստանձնի հատուկ պատրաստություն անցած բուժանձնակազմը:
Ինչպես հայտնել է մարտի 13-ին Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնը (CDC), հիվանդի հետ կոնտակտ ունեցած ԱՄՆ եւս մեկ քաղաքացի տեղափոխվել է Ատլանտա նահանգի Emory University Hospital: Այժմ նրա՝ Էբոլայով վարակված լինելու մասին տեղեկություններ չկան: Համապատասխան մարմինները փորձում են պարզել, թե Սյերա Լեոնե որպես կամավոր մեկնած քանի քաղաքացի է կոնտակտ ունեցել հիվանդի հետ:






