Կապանում բրուցելոզով վարակվածների թիվը կազմում է 18, այլ ոչ թե 17 մարդ, ինչպես հաղորդվում էր ավելի վաղ: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին է հայտնել «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Իրավապաշտպանի խոսքով, ով այս պահին Կապանում է գտնվում, քաղաքի բժշկական կենտրոնում այժմ 15 մարդ է գտնվում, երկուսն արդեն դուրս են գրվել, մեկը բուժվում է Երեւանում:

Ինչպես հայտնել էր NEWS.am Medicine-ը, Կապանի բժշկական հիմնարկում բուժում են ստանում տեղական սպանդանողցներից մեկի աշխատակիցները, որոնք վարակվել  բրուցելոզով։ Հայաստանի գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տվյալներով, նրանք բոլորը «Գյուղարտ» ՓԲԸ-ին պատկանող սպանդանոցի աշխատակիցներ են։ Դեպքերը գրանցվել են դեռ երկու շաբաթ առաջ։ Բաբկեն Պիպոյանը NEWS.am Medicine-ին հայտնել էր, որ Հայաստանի առողջապահության եւ գյուղնախարարության երկարատեւ լռությունը կապված է այն բանի հետ, որ սպանդանոցը պատկանում է հայտնի գործարար Մաքսիմ Հակոբյանին։