4 ամերիացի հումանիտար աշխատակից տեղափոխվել են ԱՄՆ-ից Սյերա Լեոնե: Նրանց մոտ Էբոլա են կասկածում, նշում են Օմախա քաղաքի (Նեբրասկա նահանգ) բժշկական կենտրոնի աշխատակիցները:

Բժիշկների խոսքով՝ նրանցից եւ ոչ մեկը հիվանդության ախտանիշներ այժմ չունի: Սակայն կանխարգելման նպատակով նրանք 21 օր (Էբոլայի ինկուբացիոն շրջանի մաքսիմալ տեւողությունը)գտնվելու են բժիշկների հսկողության տակ: Բացի այդ՝ մոտ ապագայում ԱՄՆ կժամանեն եւս վեց ամերիկացի, որոնք նույնպես կարող են վարակված լինել:

Մարտի 13-ին Առողջապահության ազգային ինստիտուտի Վաշինգտոնի արվարձան Բետեսդում (Մերիլենդ նահանգ) գտնվող հիվանդանոցներից մեկն էր տեղափոխվել մի ամերիկացի կամավոր, որը վարակվել էր Էբոլայով Սյերա Լեոնեում: Լրատվամիջոցների տվյալներով՝ հենց նրա հետ են կոնտակտ ունեցել հումանիտար աշխատակիցները, որոնք ստիպված վերադարձել են հայրենիք հետազոտություն անցնելու համար:

Օմախայի հիվանդանոցը Էբոլյայի բուժմամբ զբաղվող երկրի չորս հիվանդանոցներից մեկն է: Հենց այնտեղ են անցած տարի տեղափոխվել բժիշկ Ռիկ Սեկրան եւ Էն-բի-սի հեռուստաընկերության օպերատոր Աշոկա Մուկպոն, որոնք վարակվել էին Էբոլայով Լիբերիայում: Սեկրան ամբողջությամբ ապաքինվեց եւ դուրս գրվեց հիվանդանոցից սեպտեմբերին, Մուկպոն՝ հոկտեմբերին: Սյերա Լեոնեում վարակված եւս մեկ մասնագետին՝ վիրաբույժ Մարտին Սելիուին, Օմախայի բժիշկներին փրկել չհաջողվեց:

ԱՀԿ վերջին տվյալներով՝ Էբոլայի զոհերի թիվը հասել է 10 հազարի: Ընդհանուր առմամբ, համաճարակի բռնկումից ի վեր Գվինեայում, Լիբերիայում եւ Սյերա Լեոնեում Էբոլայի վիրուսով վարակվել էլ ավելի քան 24 հազար մարդ: Վարակման դեպքեր են արձանագրցել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում եւ Մեծ Բրիտանիայում: