Մարտի 9-ից մեկնարկած «Ձեզ համար, կանայք» մեկամսյա առողջապահական ակցիայի շրջանակում նախորդ շաբաթ քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել 6927 կին, որից 4741-ը տեղում համապատասխան հետազոտություններ է անցել: Այս մասին զեկուցվել է Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, հայտնում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Նշվել է նաեւ, որ 35 կին ուղեգրվել է համակարգչային տոմոգրաֆիայի, եւս 1424-ը ստացիոնար բուժման, իսկ 64 կին արդեն վիրահատվել է: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ: