18-ամյա աղջիկը, որը երազում էր նմանվել Միրանդա Քերին, նիհարել է 30 կիլոգրամով եւ քիչ էր մնում մահանար անորեքսիայից։

18-ամյա անգլուհի Քրիսթի Սվոդլինգը համալսարանում ստացած գնահատականների համար մտահոգվելու փոխարեն պայքարում է անչափ վտանգավոր մարսողական խանգարման՝ անորեքսիայի դեմ: Քրիսթին պնդում է, որ իր մղձավանջը սկսվել է այն ժամանակ, երբ նա որոշել է անպայման նմանվել ավստրալիական մոդել Միրանդա Քերին:

«Ես նայում էի նրա գովազդային հոլովակները, որոնք մշակված են Рhotoshop-ով, եւ զզվում էի իմ սեփական մարմնից», - պատմում է աղջիկը: «Դրանից հետո ես սկսեցի նիհարել եւ որոշ ժամանակ անց ավելի բարակ էի, քան բոլոր մոդելները: Բայց շատ շուտ ես ստիպված եղա մոռանալ մոդել դառնալու ցանկությանս մասին անորեքսիայի պատճառով, ես մտածում էի միայն մեկ բան՝ ինչպես նիհարել էլ ավելի շատ»: Բարեբախտաբար, աղջիկը դիմել է բժիշկներին, երբ դեռ ամեն ինչ կորած չէր:

Աղջիկը որոշել է պատմել իր հետ կատարվածի մասին մնացած երիտասարդներին եւ Youtube-ում «Անորեքսիան գրեթե սպանեց ինձ» անվանումով տեսանյութ է տեղադրել, որն արդեն 630 հազար դիտորդ ունի:
Աղջիկը Instagram-ում 8 հազարից ավել ընթերցող ունի, այստեղ Քրիսթին լուսնակարների միջոցով մանրամասն նկարագրում է իր անցած ճանապարհը: Շատ երկար ժամանակ նա զզվում էր ինքն իր մարմնից, իսկ հետո նմանատիպ զգացմունքներ ի հայտ եկան նրա մոտ երբ արդեն տառապում էր անորեքսիայով՝ աստիճանաբար վերածվելով կենդանի կմախքի:
Այժմ Քրիսթին հումակեր է դարձել եւ զբաղվում է ֆիզիկական վարժություններով: Նա հույս ունի ամրապնդել իր առողջությունը յոգայի եւ պիլատեսի միջոցով:






