Կնոջ առողջությունն անմիջականորեն կապված է հղիության արհեստական ընդհատումների քանակի հետ, նշում են Մեծ Բրիտանիայի գիտնականները:
Այս եզրահանգման գալու համար գիտնականները մի շարք լաբորատոր հետազոտություններ են կատարել մեքսիկական նահանգներում 10 տարվա ընթացքում: Նրանք պարզել են, որ այն երկրներում, որտեղ աբորտներին վերաբերվող սահմանափակումներ կան, կանանց առողջական ցուցանիշները շատ ավելի բարձր են՝ այն երկրների համեմատ, որտեղ հղիության ընդհատումը որեւէ կերպ սահմանափակված չէ: Այսպիսով, մասնագետները պնդում են, որ կանանց առողջական ցուցանիշները եւ արված աբորտների քանակը փոխկապակցված են, եւ հղիության արհեստական ընդհատումները բացասաբար են անդրադառնում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների առողջության վրա:
Հատկանշական է, որ, շատերի պնդմամբ՝ եթե աբորտներն արգելվեն, կանայք հղիության արհեստական ընդհատման՝ օրենքը շրջանցող ճանապարհներ կգտնեն, ինչն էլ ավելի բացասաբար կանդրադառնա նրանց առողջության վրա: Հետազոտության հեղինակները պարզել են, որ կանանց մահացության մակարդակը այն երկրներում, որտեղ աբորտներն արգելված են, 23 տոկոսով ցածր է հղիության արհեստական ընդհատումը չսահմանափակող երկրների համեմատ: Բացի այդ՝ այն երկրներում, որտեղ աբորտներն արգելված են, հղիության արհեստական ընդհատման բարդություններով պայմանավորված մահացության մակարդակը ցածր է 47 տոկոսով:
Բժիշկները խորհուրդ են տալիս կանանց խուսափել անցանկալի հղիությունից, այլ ոչ թե վերահսկել երեխաների քանակը հղիության արհեստական ընդհատումներով, քանի որ դա բացասաբար է անդրադառնում առողջության վրա՝ երբեմն նույնիսկ մահվան պատճառ դառնալով:






