1988 թվականի մարտի 17-ին ԱՄՆ գիտնականները պարզել են, որ ածխաթթվային գազի միջոցով գորտնուկների բուժումը այնքան էլ անվտանգ չէ: Չնայած նրան, որ այս մեթոդի արդյունավետությունը բավականին բարձր է, վիրուսը կարող է հայտնվել օդում եւ վարակել մյուսներին:
Գորտնուկը մաշկային բարորակ գոյացություն է, որը պատված է էպիթելիումով: Գորտնուկների հեռացումը ածխաթթվային գազի միջոցով այսօր տարածված է ամբողջ աշխարհում: Կրիոդեստրուկցիա կոչվող պրոցեդուրայի ընթացքում (ցածր ջերմաստիճանի ազդեցությամբ հյուսվածքների քայքայում) օգտագործվում է ածխաթթու գազը (հեղուկ վիճակում) կամ հեղուկ ազոտը, որոնք սառեցնում են գորտնուկը:
Ցածր ջերմաստիճանի ազդեցության պայմաններում ներբջջային հեղուկը վերածվում է բյուրեղիկների եւ աստիճանաբար քայքայում գորտնուկի բջիջները: Ընդ որում՝ առողջ հյուսվածքները չեն տուժում, եթե, իհարկե, պրոցեդուրան արվում է գրագետ եւ փորձառու վիրաբույժի կողմից:
Պրոցեդուրայից հետո գորտնուկի փոխարեն բշտիկ է ի հայտ գալ, որը ոչի մի դեպքում չի կարելի վնասել: Այն անհրաժեշտ է մշակել զելյոնկայով: Իսկ երբ բշտիկը սկսի անցնել, գոյացած կեղեւը նույնպես չի կարելի ձեռք տալ, քանի որ դրա տակ ապաքինում է տեղի ունենում:
Այս պրոցեդուրան իրականում անցավ է, սպի չի թողնում, ինչպես նաեւ այլ հետքեր, այն լավ են տանում երեխաները: Այս ամենի պատճառով էլ պրոցեդուրան տարածված է ամբողջ աշխարհում: Մասնագետների խոսքով՝ եթե այս պրոցեդուրան իրականացնել անվտանգության կանոնների պահպանմամբ, վտանգներից կարելի է խուսափել:






