Ավելի շատ ժամանակ անցկացրեք անկողնում, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնեք անկողնում, խորհուրդ են տալիս Միչիգանի համալսարանի բժշկական դպրոցի աշխատակիցները: Նրանք պնդում են, որ ինչքան երկար է քնում կինը, այդքան ավելի մեծ է հավանականությունը, որ նա սեքսով կզբաղվի: Հետազոտության արդյունքները հրապարակված են Journal of Sexual Medicine ամսագրում:
Հետազոտությունը ցույց է տվել, որ գիշերային քնի հավելյալ ամեն ժամը բարձրացնում է սեքսով զբաղվելու հավանականությունը 14 տոկոսով: Փաստացի, գիշերային հավելյալ քունը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին էներգիա է հաղորդում՝ ինտիմ հաճույքների համար:
«Եթե դուք սեռական բնույթի խնդիրներ ունեք, առաջին հերթին հարցրեք ինքներդ ձեզ, արդյոք քնի պակաս չունեք», - նշում է հետազոտության հեղինակ Դեվիդ Կալմբախը: «Հավանաբար, սեռական բնույթի շատ խնդիրներ շատ ավելի հեշտ կարելի է լուծել, քան թվում է: Կինը պետք է քնի պակաս չունենա, այդ դեպքում նա ավելի շատ սեքս կցանկանա»:
Բժիշկ Կալմբախը որոշակի ժամանակահատվածի ընթացքում գործընկերների հետ միասին հետեւել է քնի պակաս չունեցող կանանց: Պարզվեց, որ ինչքան էլ հոգնած լինի կինը, եթե նա բավականաչափ է քնում, հաջորդ օրը, շատ ավելի հավանական է, որ նա ավելի գրգռված կլինի: Իսկ եթե կնոջ մոտ քնի պակաս կա, գրգռվածության մակարդակը նվազում է, ինչը սեռական բնույթի խնդիրներ է առաջ քաշում:
Ամերիկացի գիտնականների հետազոտությանը մասնակցել է քոլեջի 171 ուսանողուհի: Ցավոք, տղամարդիկ հետազոտությունում ներառված չեն եղել, քանի որ, բժիշկ Կալմբախի խոսքով՝ «նրանք միշտ են սեքս ցանկանում»:






