Ամենամահացու չարորակ նորագոյացություններից մեկով՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով տառապող հիվանդները կարող են ավելի երկար ապրել թերապեւտիկ պատվաստանյութերով բուժումից հետո, պնդում են նոր հետազոտության հեղինակաները:
Հետազոտությանը մասնակցել են 90 հիվանդ, ում բուժել են համակցված դեղամիջոցներով՝ GVAX Pancreas պատվաստանյութով , իսկ հետո CRS-207 պատվաստանյութով, ինչից հետո հիվանդների կյանքի տեւողությունը երկարել է վեց ամսով , ի տարբերություն միայն GVAX պատվաստանյութով բուժվողների: Լավագույն արդյունքները ցույց են տվել GVAX երկու դեղաչափով եւ նվազագույնը CRS-207 –ի մեկ դեղաչափով բուժված հիվանդները:
Բերկլիի Aduro BioTech ընկերության գլխավոր տնօրեն Սթիվեն Այզեկսը ենթադրում է, որ արդյունքը ավելի լավը կլիներ հիվանդության վաղ փուլում գտնվող հիվանդների պատվաստման դեպքում:
Նյու Յորքում Hofstra North Shore-LIJ բժշկական դպրոցի պրոֆեսոր, բժիշկ Վինսենտ Վինչինգերան ասել է, որ այս մոտեցումն ավելի նպատակային է եւ քիչ թունավոր, քան քիմիոթերապիան, հաղորդում է Newsmax Health-ը։
Կոմբինացված պատվաստում ստացած հիվանդների մեկ քառորդը մեկ տարի անց ողջ էր, ի տարբերություն 12% հիվանդների, ում բուժել են մեկ պատվաստանյութով: Այզեկսն ասել է, որ հաստատման դեպքում, բուժումը կարժենա 50000 եւ ավելի դոլար:
Դրանից բացի հիվանդները, ովքեր ստացել են պատվաստանյութերի նվազագույնը երեք դեղաչափ եւ նրանց, ովքեր ստացել են GVAX-ի երկու դեղաչափ եւ CRS-207-ի գոնե մեկ դեղաչափ, ողջ են մնացել միջինում 9,7 ամիս, ի տարբերություն միայն GVAX ստացած հիվանդների, ովքեր միջինում ապրել են 4,6 ամիս:
Կոմբինացված պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունները հարաբերականորեն չափավոր են եղել եւ չեն սրվել յուրաքանչյուր դեղաչափի հետ, նշել են հետազոտողները: Ամենահաճախ կողմնակի ազդեցություններն են եղել տենդը եւ սարսուռը:
GVAX պատվաստանյութը կազմված է գենետիկորեն փոփոխված ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բջիջներից, որոնք խթանում են իմունային համակարգը: Արդյունավետությունը բարձրացնելու համար՝ պատվաստանյութը ներմուծում են սովորական հակաքաղցկեղային միջոցի՝ ցիկլոֆոսֆամիդի ցածր դոզայի հետ:






