Այսօր բերանի խոռոչի առողջության միջազգային օրն է (World Oral Health Day): Այս օրը հիմնադրվել է Ատամնաբուժական միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ (FDI): Օրվա այս տարվա կարգախոսն է «Smile for life»՝ «Ժպտա հանուն կյանքի »
Ատամների ճիշտ խնամքը կարող է օգնել կանխարգելել մի շարք հիվանդություններ, այդ պատճառով օրվա հիմնական նպատակն է առողջ ապրելակերպի եւ ատամների ճիշտ խնամքի մասսայականացումը: Շատ կարեւոր է նաեւ երեխաների մոտ ճիշտ սովորություններ ձեւավորել, բացատրել նրանց, ինչքան վնասակար է ատամների համար շաքարը (հատկանշական է, որ մրգերը պակաս վնասակար չեն)
Ի դեպ՝ գոյություն ունի հատուկ բժշկական մասնագիտություն՝ ատամնաբուժական հիգիենիստ, որը մարդկանց սովորեցնում է ճիշտ խնամել ատամներն ու բերանի խոռոչը: Այս բժիշկը նաեւ խնամքի պրոցեդուրաներ է անցկացնում եւ կարող է մարդու համար խնամքի անհատական միջոցներ ընտրել ՝ հաշվի առնելով նրա տարիքը, ոճը, սննդակարգը եւ մի շարք այլ հանգամանքներ: Բժշկական այս մասնագիտությունը հարաբերական նոր է, սակայն մեր երկրում այն արդեն ներմուծվում է:






