Հայերը դիմում են բժշկի ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, իսկ բժշկին ընտրում են  միայն ծանոթության կարգով: Բժշկին կաշառք տալը հայերից շատերի համար սովորական երեւույթ է:  Բայց քիչ չեն նաեւ այն մարդիկ, ովքեր չեն ցանկանում դա անել: Այսպիսին են NEWS.am Medicine կայքում իրականացված հարցումների արդյունքները:

Այպիսով, այն հարցին, թե «Որքա՞ն հաճախ եք այցելում բժշկի»,  հարցվողների 15%-ը  (158 մարդ) պատասխանել են՝ տարին մեկ անգամ, 6%-ը կամ 66 մարդ՝ ամիսը մեկ անգամ, եւ 79%-ը կամ 857 մարդ՝ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Այս հարցին պատասխանել են ընդամենը 1081 մարդ:

Բժշկին ծանոթության միձոցով ընտրում են 63% (436),  այլ բժիշկների խորհրդով՝ 19% (134-մարդ) եւ շրջանային պոլիկլինիկայում՝ 17% (120 մարդ): Այս հարցին պատասխանել է 690 մարդ:

Իսկ «Երբևէ առաջարկե՞լ եք բժշկին կաշառք» հարցին պատասխանները բաժանվել են հետեւյալ կերպ՝ 1. Ոչ՛, եւ չեմ էլ պատրաստվում(40 %) 401; 2.Այ՛ո, ինչպես առանց դրա (54 %) 547;  3. Մեկ անգամ եղել է (6 %) 64:  Հարցին պատասխանել են ընդամենը 1012 մարդ: