Մենք լսում ենք եւ խոսում երկու կիսագնդերի ակտիվության շնորհիվ, այլ ոչ թե մեկի, ինչպես կարծում էին նախկինում: Գիտնականները ենթադրում են , որ իրենք ուղեղի մասին լուրջ բացահայտում են արել, եւ որ իրենց եզրակացությունները կարող են փոփոխել գլխուղեղի վնասման հետեւանքով առաջացած խոսքի խանգարումների բուժման մեթոդները:
Հետազոտությանը, որի արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում, մասնակցել են էպիլեպսիայով տառապող 16 հիվանդ՝ բուժման ընթացքում չափել են նրանց ուղեղի ակտիվությունը:
Մենք խնդրել ենք հիվանդներին լսել եւ արտասանել տարբել բառեր եւ նախադասություններ, իսկ հետո չափել ենք ուղեղի ակտիվությունը, եւ եզրակացության հանգել, որ երկու կիսագնդերն ել հավասարապես ակտիվ են եղել»,- CBS News’ Vinita Nair-ին ասել է Նյու Յորքի Նյարդաբանության կենտրոնի պրոֆեսոր եւ հետազոտության առաջատար հեղինակ, բժիշկ Բիջին Պեսարան: «Բացարձակապես նշանակություն չուներ, թե որ կիսագունդն էինք մենք ուսումնասիրում, նրանք հավասարապես ակտիվ էին»,- ասել է նա:





