Մարտի 24-ին ԱՀԿ-ի նախաձեռնությամբ նշվում է տուբերլուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրը: Հենց այս օրը 1882 թվականին գերմանացի Ռոբերտ Կոխը հայտնաբերել էր տուբերկուլոզի հարուցիչը, որի համար 1905 թվականին Նոբելյան մրցանակի էր արժանացել:

1993 թվականին ԱՀԿ-ն տուբերկուլոզն ազգային աղետ էր անվանել. բանն այն է, որ տուբերկուլոզը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, եւ եթե հիվանդը պատշաճ բուժում չի ստանում, նա կարող է տարեկան մոտ 10-15 հոգու վարակել: Տարեկան, ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ տուբերկուլոզը տարեկան մոտ 1.6 միլիոն մարդու կյանք է խլում:

Հայաստանում տուբերկուլոզով հիվանդացությունը վերջին տարիներին նվազում է. 2013 թվականին հիվանդացությունը 100 հազար բնակչի դեպքում կազմել է 34.7 դեպք, իսկ 2013 թվականին` 36.6: Ամենաբարձր ցուցանիշը 2004 թվականից մինչ օրս գրանցվել է 2005 թվականին` կազմելով 62.4 դեպք:

Ինչ վերաբերում է տուբերկուլոզի բարեհաջող բուժման ելքերին, ապա դրանց թիվը եւս ավելացել է. 2010թ. բուժման բարեհաջող ելքերի տեսակարար կշիռը կազմել է 71.7 տոկոս, 2011թ.` 77, 2012թ.` 79.4, 2013թ.` 79.6:

Տուբերլուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է «Քայլեր ձեռնարկել՝ տուբերկուլոզը վերացնելու համար»: