Երբ ջերմաստիճանը պատուհանից այն կողմ  իջնում է զրոյից ցածր եւ քամին հասնում է ոսկրերին, դուք չեք պատկերացնում ինչքան արագ կարող է ցրտահարություն լինել:

Շտապ օգնության բժիշկ  Ստթեֆան Մելդոնն ասում է, որ երբ դրսում 10 աստիճան զրոյից ցածր է, ապա 10 րոպեում կարող է ցրտահարություն զարգանալ:

Բժիշկ Մելդոնն ասում է, ահա թե ինչու շատ կարեւոր է  տաք հագնվել ցուրտ եղանակին: Փորձեք հնարավորինս փակել մարմնի բաց մասերը եւ պաշտպանել դրանք ցրտից:

Շտապ օգնության բիժշկ Թոմ Թոլլմանը բացատրում է, երբ պետք է օգնության դիմել: Ցրտահարության ախտանշաններն են՝  ծակոցներով եւ այրոցով ուղեկցվող մաշկի կարմրություն:

 Բժիշկ Մելդոնը խորհուրդ է տալիս մաշկի կարմրության եւ ցավի առաջին իսկ նշանների դեպքում պատսպարվել  շինություններում: Ցրտահարության ուշ փուլերում մաշկը դառնում է պինդ, սպիտակ եւ մոմանման, իսկ ենթամաշկը դառնում է փափուկ եւ ճկուն:

Խորը ցրտահարության դեպքում  փոխվում է մաշկի գույնը, առաջանում են ջրային բշտեր: Ցրտահարության այդ մակարդակը կարող է վնասման հանգեցնել, եւ այդ պատճառով պետք է անհապաղ դիմել անհետաձգելի օգնության բաժանմունք:

Թեթեւ ցրտահարությունը կարելի է բուժել տնային պայմաններում, ձեռքերը խորասուզելով գոլ, ոչ թե տաք ջրի մեջ: Մի տրորեք եւ մի մերսեք ցրտահարված մաշկը: Տաքացման դեպքում մաշկը կարող է ցավալ:  Եթե ցավն անտանելի է դառնում անհետաձգելի օգնության դիմեք, խորհուրդ է տալիս Քլիվլենդի կլինիկան: